Գյումրեցի դպրոցականները հաղթել են  շախմատի և առարկայական միջազգային օլիմպիադաներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC

Գյումրեցի դպրոցականները հաղթել են  շախմատի և առարկայական միջազգային օլիմպիադաներում

20:25 04.03.2022

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 18-րդ դպրոցական օլիմպիադային Հայաստանը ներկայացել է 37 մասնակիցներով, նրանցից 12-ն արժանացել են մեդալների՝ 1 ոսկե, 1 արծաթե և 10 բրոնզե: «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից առցանց ձևաչափով օլիմպիադային Գյումրիի «ֆոտոն» վարժարանից 5 աշակերտ է մասնակցել՝ 2-ը՝ մաթեմատիկա, ևս 2-ը՝ ինֆորմատիկա և 1-ը՝ ֆիզիկա առարկաներից: Նրանցից 2-ը ինֆորմատիկայից բրոնզե մեդալ են նվաճել։

Գյումրեցի դպրոցականները նվաճումներ ունեն նաև շախմատի միջազգային մրցաշարում։ Նորվեգիայի Կրագերո քաղաքում կայացած  միջազգային մրցաշարում 2 աշակերտ արժանացել է հատուկ մրցանակի։

Ժորա Ունուպօղլյանը Ժաուտիկովյան միջազգային 18-րդ օլիմպիադայի բրոնզե մեդալակիրներից է։ 12-րդ դասարանցի Ժորան և իր համադասարանցի Գևորգ Բոյաղչյանը բրոնզե մեդալի են արժանացել ինֆորմատիկայի սպորտային ծրագրավորում բաժնից։ Գևորգն այժմ էլ Երևանում է միջազգային օլիմպիադայի մասնակցում։ IT ոլորտի սպորտային ծրագրավորում այս բաժինը դեռևս շատ ուսումնասիրված չէ, գյումրեցի  դպրոցականները նշում են, որ այն ևս անհրաժեշտություն է դառնում ուսումնասիրել։

«Ծրագրավորումը շատ մեծ պահանջարկ ունի, կուզենայի, որ սպորտային ծրագրավորումը ևս մարզերում զարգանար, եթե նայենք հանրապետական ցուցանիշները մասնակցության, կտեսնենք, որ մարզերից շատ քիչ է մասնակցությունը։ Հուսամ՝ իմ այս մեդալը կլինի քայլ դեպի մարզերի զարգացում»,- նշել է բրոնզե մեդալակիր Ժորա Ունուպօղլյանը։

Ժաուտիկովյան միջազգային 18-րդ օլիմպիադան առցանց ձևաչափով է անցկացվել։ Ժամանակակից տեխնիկական միջոցների ձեռքբերման և տեղադրման արդյունքում հնարավոր է եղել վարժարանում ապահովել առցանց մասնակցության տեխնիկական և վերահսկման պայմանները։

Արդեն առկա ձևաչափով Նորվեգիայում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում են ունեցել մասնակից աշակերտ։ 8-րդ դասարանցի Աիդա Ալվանջյանը այն 5 պատվիրակներից մեկն է եղել, ով մասնակցել է շախմատային մրցաշարին։ Ի դեպ, Հայաստանը ներկայացրած 5 պատվիրակներն էլ եղել են գյումրեցի աշակերտները։ Աիդան իր վարկանիշային խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և արժանացել հատուկ մրցանակի։

«Մրցակցությունը թեժ էր, սակայն համառ պայքարի արդյունքում ինձ հաջողվեց վարկանիշային խմբում գրավել առաջին տեղը, ինչպես նաև մրցույթը հնարավորություն տվեց զգալիորեն բավարարել միջազգային վարկանիշը, ինչը խոշոր մրցաշարերի մասնակցության կարևոր նախապայման է»,- նշում է «Kragero Resort Chess-2022» շախմատի  միջազգային  մրցույթի հաղթող Աիդա Ալվանջյանը։

Հատուկ մրցանակակիր գյումրեցի մյուս աշակերտը թիվ 20 հիմնական դպրոցից է։ Նորվեգական Կրագերո քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում 8-րդ դասարանցի Սամվել Զաքարյանը  77 մասնակիցների շարքում գրավել է առաջին հորիզոնականն ու արժանացել հատուկ մրցանակի։

«Կարողացա մասնակիցների դեմ լավ դիմակայել ու հաղթել ինձնից ավելի ուժեղ մասնակիցներին։ Մասնակցելով այս օլիմպիադային, ունեցա նոր ընկերներ՝ տարբեր երկրներից։ Շախմատում  հարկավոր է ունենալ կամքի ուժ, նպատակասլացություն, որ կարողանանք բոլոր խոչընդոտները հեռացնել»,- ասում է  «Kragero Resort Chess-2022» շախմատի  միջազգային  մրցույթի հաղթող Սամվել Զաքարյանը։

Սամվելը շախմատ է խաղում 4 տարեկանից, մտադիր է դպրոցն ավարտելուց հետո մտքի խաղի իր գիտելիքներն ավելի խորացնել ու շարունակել ուսումը հենց այդ ուղղությամբ։ ShantNews.am-ի հետ զրույցի ընթացքում ևս Սամվելը շախմատ էր խաղում։ Դասընկերոջ հետ խաղալով շախմատի 1 պարտիա, իր օգտին կրկին հաղթանակ գրանցեց։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելով

20:30 28.06.2025

ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելով

Իրանը խաթարել է Պարսից ծոցի երկրների վստահությունը՝ հարձակվելով Կատարի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ «Ալ Ուդեյդ» ռազմաբազան, հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Անվար Գարգաշը։ Նրա խոսքով՝ արաբական միապետությունները «հաստատուն, ուժեղ և միանշանակ դիրքորոշում են ընդունել Իսրայելի և Իրանի միջև պատերազմի դեմ»։ Չնայած դրան՝ Իսլամական Հանրապետությունը խախտել է Կատարի ինքնիշխանությունը՝ հարձակվելով նրա տարածքի վրա։ Ինչպես […] ...

Ես դեռ «Կրասնոդարում» եմ․ Սպերցյանը` իր տրանսֆերի վերաբերյալ լուրերի մասին

20:20 28.06.2025

Ես դեռ «Կրասնոդարում» եմ․ Սպերցյանը` իր տրանսֆերի վերաբերյալ լուրերի մասին

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը անդրադարձել է իր տրանսֆերի վերաբերյալ լուրերին, հաղորդում է «РИА Новости»-ն: «Ես դեռ «Կրասնոդարում» եմ։ Բոլորը գիտեն իմ՝ Եվրոպայում կարիերաս շարունակելու ցանկության մասին։ Տեսնենք, ինչ կստացվի։ Լիգաների առումով նախապատվություններ չկան»,- ասել է Սպերցյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Բրենթֆորդը», […] ...

Իրանը Գրոսիին արգելել է մուտք գործել միջուկային օբյեկտներ

20:11 28.06.2025

Իրանը Գրոսիին արգելել է մուտք գործել միջուկային օբյեկտներ

Իրանի իշխանությունները այլևս թույլ չեն տա Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին այցելել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներ և այնտեղ տեսախցիկներ տեղադրել, քանի որ Թեհրանը այդ օբյեկտների մասին տեղեկատվություն է տեսել Իսրայելից ստացված փաստաթղթերում, հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ Համիդ-Ռեզա Հաջի-Բաբային։ «Մենք այլևս Գրոսիին թույլտվություն չենք տա ներկա գտնվել միջուկային օբյեկտներում և […] ...

SHANTNEWS

20:00 28.06.2025

SHANTNEWS

Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան

19:53 28.06.2025

Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ուրախ եմ Նաիր Թիկնիզյանի համար։ Կարևորն այն է, որ նա այս որոշումը կայացրել է ինքնուրույն` իր սրտով։ Նա ուզում էր ուժերը փորձել այլ առաջնությունում և խաղալ եվրագավաթներում։ Երկրպագում եմ Նաիրին ու դիտում եմ նրա խաղերը։ Ցանկանում եմ` առանց վնասվածքների […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետ

19:45 28.06.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետ

Այսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել […] ...

BACK_TO_TOP