ՀՖՖ բժիշկները վերապատրաստում են անցել Մադրիդում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

ՀՖՖ բժիշկները վերապատրաստում են անցել Մադրիդում

22:25 04.03.2022

ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոյի ու ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի օժանդակությամբ մի քանի օր շարունակ գտնվել են Մադրիդում։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Մեր բժիշկները մասնակցել են վերապատրաստման կուրսերի թեմատիկ սեմինարների, հանդիպել Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի, Մադրիդի «Ռեալի» բժշկական անձնակազմի ղեկավար Նիկո Նիհիչի, ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» կանանց թիմի բժիշկ Ելենա Իսլայի հետ, այցելել Մադրիդի «Ռեալի» բասկետբոլի թիմ, ծանոթացել բժշկական հարմարություններին և սարքավորումներին»,- ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետ

19:45 28.06.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետ

Այսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել […] ...

Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվները

19:35 28.06.2025

Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվները

ԱՄԷ-ի փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը վճարել է Դուբայի ռեստորաններից մեկի բոլոր հյուրերի հաշիվները, հաղորդում է Khaleej Times-ը։ Հայտնի է, որ արքայազնը Դուբայի ամենամեծ առևտրի կենտրոնի՝ Dubai Mall-ի ռեստորաններից մեկում ճաշել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամմեդ ալ Նահյանի հետ։ «Երբ ճաշից հետո խնդրեցի […] ...

Արամ Սարգսյանը՝ չեմպիոն, թիմային հաշվարկում Հայաստանը երկրորդն է․ Մ15 ԵԱ

19:24 28.06.2025

Արամ Սարգսյանը՝ չեմպիոն, թիմային հաշվարկում Հայաստանը երկրորդն է․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 6 մեդալ և թիմային հաշվարկում զբաղեցրել երկրորդ տեղը: 68 կգ քաշային կարգում Արամ Սարգսյանը եզրափակչում 9-0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և դարձել չեմպիոն: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը և 62 կգ քաշային Պավել […] ...

Թրամփը պնդել է, որ Իրանը չէր կարող նախապես իմանալ ԱՄՆ-ի հարվածների մասին

19:14 28.06.2025

Թրամփը պնդել է, որ Իրանը չէր կարող նախապես իմանալ ԱՄՆ-ի հարվածների մասին

Իրանը չէր կարող նախապես իմանալ ամերիկյան զինվորականների կողմից հասցված հարվածների մասին, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք մեծ նախազգուշացում չունեին, քանի որ չգիտեին, որ մենք գալիս ենք մինչև այդ պահը», – ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նաև ասել է, որ Թեհրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտից ուրան չի դուրս բերել, ինչը, […] ...

Գազայի հատվածում թերսնման պատճառով մահացող երեխաների թիվն աճել է

19:00 28.06.2025

Գազայի հատվածում թերսնման պատճառով մահացող երեխաների թիվն աճել է

Գազայի հատվածում երեխաների թերսնուցման հետևանքով մահացածների թիվը հասել է 66-ի՝ անցակետերի շարունակական շրջափակման և մանկական սննդի արգելքի ֆոնին, շաբաթ օրը հայտարարել են տեղական իշխանությունները։ «Գազայի կառավարության մամուլի ծառայությունը խորը մտահոգություն է հայտնում, որ երեխաների մոտ սուր թերսնուցման հետևանքով մահացածների թիվը հասել է 66-ի, քանի որ իսրայելական օկուպացիան շարունակում է փակել անցակետերը և կանխել մանկական սննդի […] ...

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

18:51 28.06.2025

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: ...

BACK_TO_TOP