23:38 04.03.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ընդգծել են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների միջազգային ամբողջական դատապարտման կարևորությունը։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կողմից ուրբաթ օրը երկու առաջնորդների զրույցից հետո տարածված հայտարարության մեջ։
Նրանք անհրաժեշտ են համարում Ռուսաստանի կողմից Ուկրաինա շտապ հումանիտար մուտքի տրամադրումը ։
«Ե՛վ վարչապետը, և՛ նախագահ Էրդողանը ընդգծել են Ռուսաստանի կողմից Ուկրաինա մարդասիրական օգնություն տրամադրելու անհապաղ անհրաժեշտությունը,- ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ առաջնորդները մտադիր են մոտ օրերս սերտ կապ պահպանել՝ համակարգելով ՆԱՏՕ-ի և միջազգային հանրության արձագանքը ռուսական ռազմական գործողության մեկնարկին։
«Առաջնորդները քննարկել են Ուկրաինայի ժողովրդին ռուսական ագրեսիայի դեմ պայքարում շարունակելու անհրաժեշտությունը: Վարչապետը թվարկել է այն քայլերը, որոնք Միացյալ Թագավորությունը ձեռնարկել է Ռուսաստանի Դաշնության և՛ ռազմական, և՛ տնտեսական մեկուսացման հասնելու համար», – ասել է վարչապետի աշխատակազմը:
20:41 12.07.2025
Մայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձՄայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:31 12.07.2025
Al Arabiya․ Դոհայի միջնորդները սպասում են Իսրայելի կողմից Գազայից դուրս գալու նոր ծրագրինԿատարի և Եգիպտոսի միջնորդները սպասում են, որ Իսրայելը փոփոխություններ կմտցնի Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ իսրայելցի բանակցողների կողմից ներկայացված Գազայի հատվածից զորքերի դուրսբերման ծրագրում, հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։ «Միջնորդները սպասում են, որ Իսրայելը փոփոխություններ կկատարի զորքերի Գազայի հատվածից դուրսբերման քարտեզներում», – հեռուստաալիքին ասել է անանուն աղբյուրը։ Իսրայելը կարող է թարմացված […] ...
20:20 12.07.2025
Իտալիան շարունակում է հույսը դնել ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ համաձայնության վրաԻտալիայի կառավարությունը շարունակում է հույսը դնել Միացյալ Նահանգների հետ մաքսատուրքերի վերաբերյալ հավասար համաձայնության հասնելու վրա և կոչ է անում խուսափել առևտրային բախումից, ասվում է վարչապետ Ջորջիա Մելոնիի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ «Մենք հույսը դնում ենք բոլոր կողմերի բարի կամքի վրա՝ հավասար համաձայնության հասնելու համար, որը կամրապնդի Արևմուտքը, հաշվի առնելով, որ, հատկապես ներկայիս պայմաններում, իմաստ […] ...
20:12 12.07.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: «Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության, տնտեսական զարգացման, դիմակայության ամրապնդման հարցերում անսասան աջակցության համար` նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում եղբայրական Ֆրանսիայի քայլերը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Ժերար Լարշեն իր […] ...
19:45 12.07.2025
Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվելԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է սիրիացի փախստական, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Թշնամու կործանիչը հրթիռ է արձակել Վատ ալ-Խիյամ շրջանում գտնվող դատարկ տան վրա, որտեղ բնակվում էր մահացած սիրիացի քաղաքացին: Նրա մարմինը գտել են տեղի փրկարարները՝ փլուզված շենքի փլատակները մաքրելիս», […] ...