Նա շատ ոգևորված էր մտքից, որ հնարավորություն ուներ աշխատանք գտնելու ԱՄՆ-ում. թափառականին օգնած ոստիկանը մանրամասներ է պատմել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+21.09 oC

Նա շատ ոգևորված էր մտքից, որ հնարավորություն ուներ աշխատանք գտնելու ԱՄՆ-ում. թափառականին օգնած ոստիկանը մանրամասներ է պատմել

20:49 26.07.2018

Ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը հաջողվել է հայտնաբերել թափառականին՝ հարցազրույցից առաջ սափրվելիս օգնություն ցուցաբերած ոստիկանության սպային, որը մանրամասներ է ներկայացրել այդ դեպքից:

«Ես տեսա, որ նա միացնում էր սափրիչը, փորձում էր սափրվել: Ես մեքենայիս մեջ էի, նա ինձ հարցրեց՝ արդյո՞ք ինձ մոտ չկա մի հարմարանք, որով ինքը կկարողանար աշխատեցնել սափրիչը, քանի որ այն կոտրված էր: Ես դուրս եկա մեքենայից, տեսա, որ սափրիչի պտուտակն էր վնասված: Ես սկսեցի ամրացնել այդ կետն ու այն սկսեց աշխատել»,- պատմում է ոստիկանը:

Ոստիկանի խոսքով՝ սարքը նորոգելու ընթացքում այդ անձն իրեն ասել է, որ ցանկանում է սափրվել, որովհետև մտադիր է աշխատանքի համար դիմել «Mac Donald’s»  սննդի կետ և ուզում է հարդարված տեսք ունենալ:

«Նա փորձում էր սափրվել, հայելի չուներ, չէր կարողանում տեսնել, թե ինչ էր անում ու լավ չէր ստացվում:  Նա շատ ոգևորված էր այն մտքից, որ ինքը հնարավորություն ուներ աշխատանք գտնելու, եթե այդ հասարակ, փոքրիկ սափրման գործողությունները կատարվեին: Ես կցանկանայի ավելին անել նրա համար, բայց իմ ծառայության ընթացքում դա առավելագույնն էր, որ ես կարող էի անել»,- անկեղծացել է սպան:

Նա հույս է հայտնել, որ հրապարակված տեսանյութից հետո այդ մարդուն որևէ մեկն աշխատանք կտա:

«Մեկնաբանությունների մեջ շատ են այնպիսիները, որոնց հեղինակները ցանկանում են օգնություն ցուցաբերել մեկ այլ մարդու:  Ես սա արել եմ ոչ ցուցադրական նկատառումներից  ելնելով: Այդպիսի բաներ միշտ են տեղի ունենում, տարբերությունն այն է միայն, որ այս անգամ ինչ-որ մեկը տեսագրել էր դա»,- ասել է նա:

Նա հայտնել է, որ նման գործողություններ կատարում են բոլոր ոստիկանները՝ առանց շահադիտական նկատառումների:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ում ոստիկանն անօթևանին օգնել էր հարցազրույցից առաջ սափրվել:

https://www.facebook.com/TallyPD/videos/vb.115201661875838/1939454606117192/?type=2&theater

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում

23:00 22.08.2025

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Մեքենաների աղմուկին զուգահեռ, շատ քաղաքների ձայնային ֆոնի անբաժանելի մասն է շինարարների աղմուկը։ Փաստացի, աշխարհում յուրաքանչյուր հինգ օրը մեկ կառուցվում են Փարիզի չափ տարածք զբաղեցնող շինություններ։ Սակայն, փորձագետների կարծիքով, այն եղանակը, որով մարդկությունը կառուցում և շահագործում […] ...

Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույս

22:58 22.08.2025

Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույս

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հոռոմ գյուղի 31-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 31-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 113 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...

Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անել

22:52 22.08.2025

Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անել

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս պետական գրանցում չի ստացել, ապա անհրաժեշտ է Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն և եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր, ինչպես նաև պետական բյուջե վճարել 10 տոկոս եկամտային հարկ։ Հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.am հարթակին էլեկտրոնային դիմում ուղարկելու կամ Հարկային մարմնի ցանկացած սպասարկման սրահ այցելելու միջոցով։ Իսկ եկամուտների հայտարարագիրը […] ...

Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորած

22:48 22.08.2025

Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորած

Որպես անհետ կորած որոնվում է 1976 թվականին ծնված Արթուր Մկրտիչյանցը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի

22:39 22.08.2025

Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի

Երևանի քաղաքապետարանը, մասնավորի հետ գործակցությամբ, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնում է իր տեղանքով տարբերվող ու տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 4.2 հա մակերես զբաղեցնող ձորափնյա զբոսայգում լինելու են կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ և հեծանվուղիներ: ...

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն

22:34 22.08.2025

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։ ...

BACK_TO_TOP