12:24 17.02.2018
Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն նշել է 15 ֆուտբոլիստների անուններ, որոնց պատրաստ է հենց հիմա հրավիրել 2018 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:
«Հավաքականում դեռ ազատ տեղեր կան, բայց ես արդեն ֆուտբոլիստների մի մասին ընտրել եմ:
Կան խաղացողներ, ովքեր իրենց ակումբներում առաջատար են, և բավարար խաղաժամանակ են ստանում: Նրանք ապացուցել են իրենց բարձր կարգը:
Նրանք են՝ Ալիսոնը, Դանի Ալվեսը, Մարկինյոսը, Նեյմարը, Միրանդան, Մարսելոն, Կասեմիրոն, Ռենատո Աուգուստոն, Պաուլինյոն, Կոուտինյոն, Գաբրիել Ժեզուսը, Ֆերնանդինյոն, Տիագո Սիլվան, Վիլիանը և Ռոբերտո Ֆիրմինոն»,- Տիտեի խոսքերը մեջբերել է «UOL Esporte»-ն:
Նշենք, որ Ռուսաստանում կայանալիք 2018-ի Աշխարհի առաջնության խմբային փուլում, Բրազիլիայի հավաքականը Շվեյցարիայի, Կոստա-Ռիկայի և Սերբիայի ընտրանիների հետ ընդգրկվել է E խմբում: Աշխարհի հնգակի չեմպիոնները առաջին հանդիպումը կանցկացնեն հունիսի 17-ին Շվեյցարիայի հավաքականի դեմ:
22:38 16.06.2025
Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Delhi International Open-ումՀնդկաստանում ավարտվել է Delhi International Open շախմատի միջազգային մրցաշարը: Հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուել Պետրոսյանը, նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 10 հնարավորից վաստակել են 7.5 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար մրցանակային 8-րդ, 9-րդ և 19-րդ տեղերը: ...
22:25 16.06.2025
Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրաԻրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույսՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...