Լավրովը և Կուլեբան քննարկել են Պուտին-Զելենսկի հանդիպման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+36.09 oC

Լավրովը և Կուլեբան քննարկել են Պուտին-Զելենսկի հանդիպման հարցը

15:47 10.03.2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը։

«Բոլորը քաջատեղյակ են, որ նախագահ Պուտինը երբեք չի հրաժարվում շփումներից, մենք միայն ցանկանում ենք, որ այդ շփումները կազմակերպվեն ոչ թե պարզապես հենց շփման համար, այլ կոնկրետ պայմանավորվածություններ ամրագրելու համար»,- ասել է Լավրովը։

Լավրովը նշել է, որ նախագահ Պուտինը չի հրաժարվում նախագահ Զելենսկու հետ հանդիպումից։

«Երևի մի օր, հուսով եմ՝ նման անհրաժեշտություն առաջանա։ Բայց դրա համար անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանք տանել, որը կատարվում է բելառուսական բանակցություններում։ Կայացել է երեք փուլ։ Ուկրաինական կողմը ստացել է մեր չափազանց կոնկրետ առաջարկները և մեզ խոստացել է, որ չափազանց կոնկրետ պատասխաններ են լինելու։ Մենք սպասում ենք»,- ասել է Լավրովը։

Հիշեցնենք՝ այսօր Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի միջև՝ միջնորդ կողմի՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ներկայությամբ։ 1,5 ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը չեն հասել հրադադարի մասին որոշման։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանի նախագահը ոչ կառավարական խմբավորումներին, այդ թվում՝ «Հըզբոլլահին», կոչ է արել հանձնել զենքերը բանակին

15:40 31.07.2025

Լիբանանի նախագահը ոչ կառավարական խմբավորումներին, այդ թվում՝ «Հըզբոլլահին», կոչ է արել հանձնել զենքերը բանակին

Լիբանանի կառավարությունը պետք է զինաթափի ոչ կառավարական խմբավորումներին՝ լիբանանյան հողում պատերազմներին և արյունահեղությանը մեկընդմիշտ վերջ դնելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունը՝ ելույթ ունենալով երկրի զինված ուժերի ստեղծման 80-ամյակի առթիվ։ «Ճշմարտության ժամը եկել է, և մենք չենք կարող բաց թողնել Լիբանանը փլուզումից փրկելու հնարավորությունը, ուստի բոլոր կողմերը, այդ թվում՝«Հեզբոլլահը», պետք է […] ...

Կառավարությունը շարունակում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը

15:30 31.07.2025

Կառավարությունը շարունակում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցությունը՝ 300.000 դրամն առաջարկվում է տրամադրել մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ: Հիմնավորման համաձայն՝ հուլիսի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեն 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ: ...

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

15:09 31.07.2025

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...

SHANTNEWS

15:00 31.07.2025

SHANTNEWS

Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանը

14:53 31.07.2025

Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանը

Գործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

14:43 31.07.2025

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...

BACK_TO_TOP