08:19 27.07.2018
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հարավային Աֆրիկայում ԲՐԻՔՍ երկրների գագաթնաժողովի ժամանակ հանդիպման ընթացքում պատրաստակամություն են արտահայտել ամրապնդելու համագործակցությունն անվտանգության ոլորտում և ահաբեկչության դեմ պայքարում, ասվում է Չինաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
«Կողմերը պետք է հաղորդակցություն պահպանեն բոլոր մակարդակներում և բոլոր ոլորտներում, ուժեղացնեն քաղաքական փոխվստահությունը, իրականացնեն քաղաքական սերտ շփումներ, ուշադրություն դարձնեն միմյանց կարևորագույն շահերին և մտահոգություններին»,- հայտարարել է Սի Ցզինպինը։
Նրա խոսքով՝ Չինաստանը պատրաստ է ակտիվորեն աշխատել թուրքական կողմի հետ՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանը նոր խթան հաղորդելու համար։
Էրդողանը հայտարարել է, որ Չինաստանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացումը չափազանց գոհացուցիչ է, Թուրքիան պատրաստ է բարձր մակարդակով կապեր պահպանել չինական կողմի հետ, խորացնել համագործակցությունը տնտեսության, առևտրի, ներդրումների, անվտանգության ոլորտներում, ահաբեկչության դեմ պայքարում, ենթակառուցվածքի շինարարությունում։
Երկու առաջնորդներն էլ պատրաստակամություն են արտահայտել ակտիվորեն համագործակցելու «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռության նախագծերի շուրջ։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում11:00 19.05.2025
Լևոն Առուստամյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1990 թվականին ծնված Լևոն Առուստամյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ ...
10:53 19.05.2025
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 140.000 դոլարին համարժեք դրամըԴատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2025 թվականի մայիսի 16-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Մասիս համայնքի տարբեր բնակավայրերում օգտակար հանածոյի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող երկու ընկերությունների՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երեք անձի՝ Ռ.Բ.-ի, Հ.Ա.-ի և Ա.Ճ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու համար, որի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 538 հազար […] ...
10:47 19.05.2025
Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհի մի հատվածըՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածը (բացառությամբ սողանքային տեղամասերի)։ Նորոգվող ճանապարհի երկարությունը 14.7կմ է, այն սկսվում է Ջրվեժ բնակավայրից։ Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի աշնանը։ Ճանապարհի մի հատվածն արդեն ասֆալտապատ է. մոտ 2կմ տեղամասում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Մյուս հատվածներում […] ...
10:40 19.05.2025
Իրանը հայտարարել է, որ կհարստացնի ուրան նույնիսկ առանց ԱՄՆ-ի հետ համաձայնագրիԻրանը կհարստացնի ուրանը անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի՞ Միացյալ Նահանգների հետ, թե՞ ոչ, կիրակի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «ԱՄՆ-ն հետաքրքրված է երաշխիքներով, որ Իրանը ձեռք չի բերի միջուկային զենք։ Մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության՝ այս արդյունքը հավերժ ապահովելու համար լուծման հասնելու նպատակով։ Սակայն ուրանի հարստացումը Իրանում կշարունակվի՝ անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի, […] ...
10:32 19.05.2025
Սուսան Բեգլարյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1967 թվականին ծնված Սուսան Բեգլարյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ ...
10:25 19.05.2025
«Կրթվելը նորաձև է» շարժումը Տաթևում«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Տաթև համայնքն էր։ Հանդիպումն անցավ ավանդական ձևաչափով և առանձնացավ իր բովանդակային հագեցվածությամբ և մասնակիցների կողմից ցուցաբերված մեծ հետաքրքրվածությամբ։ Բանախոսություններով հանդես եկան շարժման ղեկավար, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բանախոսությունների` արդեն բոլորին հայտնի վերնագրերն են` «Մնացել ենք 5-րդ դարում», «Իմանալ՝ ինչպես» և «Իրական […] ...