10:25 11.03.2022
Մարտի 11-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև երկու պետությունների սահմանին: Այդ մասին հաղորդել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) Սահմանապահ ծառայությունը (ՍԾ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«2022 թվականի մատի 11-ին պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում տեղի է ունեցել հերթական փոխհրաձգությունը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև: Բատկենի շրջանի Էկի Թաշ բնակավայրի Բատկեն-Իսֆանա ավտոճանապարհի հատվածում Տաջիկստանի Հանրապետության սահմանապահ կարգախումբն սկսել է քարեր նետել ավտոճանապարհով ընթացող ավտոմոբիլների վրա: Ավտոտրանսպորտի քարկոծումը դադարեցնելու՝ Ղրղզստանի Հանրապետության սահմանապահ կարգախմբի պահանջները Տաջիկստանի սահմանապահներն անտեսել են:
Ղրղըզ սահմանապահները հարկադրված են եղել նախազգուշական կրակոցներ արձակել օդ, որպեսզի դադարցենեն տաջիկ զինծառայողների անիրավական գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: Սահմանապահ գերատեսչության տվյալներով՝ բախմանը միջամտել է ևս մեկ տաջիկական սահմանապահ կարգախումբ, որը «կրակ է բացել դիտաշտարակի վրա, որտեղ գտնվել են ղրղըզ սահմանապահներ»:
Փոխհրաձգությունը շարունակվել է շուրջ 20 րոպե, ղրղզական կողմից վիրավորներ և զոհեր չկան: «Բախման հետագա էսկալացիա թույլ չտալու նպատակով Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների ներկայացուցիչներն անցկացրել են հեռախոսազույցներ, իսկ այնուհետև հանդիպում միջադեպի վայրում»,- ընդգծված է հաղորդագրության մեջ։ Մարտի 10-ին Ղրղզստանի Թեսքեյ Բատկենի մարզի բնակավայրի շրջանի սահմանի վիճելի հատվածում նույնպես փոխհրաձգություն է տեղի ունեցել երկու պետությունների սահմանապահների միջև, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:10 25.05.2025
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել11:10 25.05.2025
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվելՄայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...
10:46 25.05.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:30 25.05.2025
Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. ՍուրենյանՀանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...
10:14 25.05.2025
Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվելՄայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...
10:00 25.05.2025
Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհինՄայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...