18:30 11.03.2022
Դեբետի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մարտի 10-ին տեղի է ունեցել «Անգլախոս գյուղական համայնքներ» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեիթինենը, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Անգլերենի՝ որպես օտար լեզվի» մագիստրոսական ծրագրի ղեկավար Իրշատ Մադյարովը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Լոռու մարզի 24 դպրոցների տնօրեններ, անգլերենի ուսուցիչներ և այլ հյուրեր։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նոր չափորոշիչներով և բովանդակությամբ դասավանդման գործընթացում անգլերենի՝ ծրագրի մասնակից ուսուցիչները կլինեն առաջամարտիկներ։ Փոխնախարարը քաջալերել է ուսուցիչներին՝ պատասխանատվության զգացումով մասնակցել ծրագրին՝ շեշտելով այն փաստը, որ եթե վերապատրաստվեն, իրենց գիտելիքները հարստացնեն և ցանկություն ունենան, ապա կարող են հաջողությամբ մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին և կրեդիտներ կուտակել հերթական ատեստավորման համար:
Հարկ է նշել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը հանդես է եկել «Անգլախոս գյուղական համայնքներ» ծրագրի նախաձեռնությամբ, որի արդյունքում 2021 թվականի նոյեմբերի 13-ին կնքվել է փոխըմբռնման եռակողմ հուշագիր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանության և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի միջև։
«Անգլախոս գյուղական համայնքներ» ծրագրի շրջանակում ՀՀ Լոռու մարզի 24 համայնքում գործող հանրակրթական դպրոցների աշակերտները կբարելավեն անգլերենի գիտելիքներն ու հմտությունները ֆորմալ (հիմնական ծրագրերի) և ոչ ֆորմալ (արտադասարանական) խմբակների ուսուցման միջոցով։ Բացի դրանից՝ մարզի 24 համայնքում գործող հանրակրթական դպրոցների՝ անգլերեն դասավանդող ուսուցիչները կզարգացնեն իրենց կարողունակությունները մասնագիտական վերապատրաստումների միջոցով՝ ուղղված անգլերենի իմացության և դասավանդման հմտությունների բարելավմանը։
Ծրագրի կարևոր բաղադրիչ է հանդիսանում նաև ֆորմալ կրթության ոլորտում հանրակրթական դպրոցներում անգլերենի՝ որակյալ բովանդակությամբ, հանրակրթության նոր չափորոշիչներին համապատասխան դասապլանների ստեղծումը։
2022-2024 ուսումնական տարվա ընթացքում 24 համայնքի՝ ներառյալ Վանաձոր և Ալավերդի քաղաքների՝ անգլերեն դասավանդող 24 ուսուցիչներ ֆորմալ կրթության ոլորտում նոր չափորոշիչների վրա հիմնված որակյալ բովանդակությամբ դասապլաններով կդասավանդեն 3-12-րդ դասարանների շուրջ 3000 աշակերտի: Միևնույն ժամանակահատվածում ոչ ֆորմալ կրթության ոլորտում 10-րդ և 11-րդ դասարանների 576 աշակերտ արտադասարանական խմբակների միջոցով է՛լ ավելի կկատարելագործի անգլերենի գիտելիքներն ու հմտությունները:
Արդյունքում՝ աշակերտները կընդլայնեն իրենց ներուժը, ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ, ինչն էլ կնպաստի նրանց անձնային աճին, կխթանի համայնքային զարգացումը և մշակութային փոխըմբռնումը։
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...