15:47 14.03.2022
Մարտի 16-ին Շանհայում կանցկացվի Համաշխարհային առևտրային պալատների միասնական գրասենյակային հարթակի (GCP) խթանման համաժողով:
Համաժողովի կազմակերպիչներն են` Համաշխարհային առևտրային պալատների միասնական գրասենյակային հարթակը, Huanzhou Commerce Management (Shanghai) Co., Ltd-ն, Եվրոպական-ամերիկյան առևտրի և արդյունաբերական պալատը` ՉԺՀ առևտրի նախարարության և Շանհայի Ցինպու շրջանի Մունիցիպալ առևտրային հանձնաժողովի աջակցությամբ:
Համաժողովը տեղի կունենա Շանհայի PRIMUS հյուրանոցում։ Միջոցառմանը կմասնակցեն Շանհայի մունիցիպալ ժողովրդական կառավարության, Ցինպու շրջանի կառավարության, Հոնգյաո բիզնես շրջանի, արտասահմանյան ավելի քան 50 առևտրային պալատների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շուրջ 20 երկրների դեսպանությունների և հյուպատոսությունների պաշտոնյաներ։
Համաշխարհային առևտրային պալատների միասնական գրասենյակային հարթակը հիմնվել է 2019 թվականի դեկտեմբերին՝ ՉԺՀ առևտրի նախարարության առևտրի ծառայությունների և կոմերցիոն ծառայության վարչության և Ցինպու շրջանի մունիցիպալ հանձնաժողովի աջակցությամբ։ Հարթակը գտնվում է Շանհայի Ազգային ցուցահանդեսների և համաժողովների կենտրոնի շենքում (NECC), որը հանդիսանում է Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսի (CIIE) անցկացման մշտական վայրը:
Միասնական և համակողմանի բիզնես սպասարկման այս հարթակի նպատակը Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսի ազդեցության ուժեղացումն է: Այն նախատեսված է Չինաստանում գործող արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցչությունների կարիքները բավարարելու և նրանց տնտեսական ու առևտրային գործունեությունը Չինաստանի օրենսդրությանը համապատասխանեցնելու համար։
Համաշխարհային առևտրային պալատների միասնական գրասենյակային հարթակը ներառում է 1200 քառակուսի մետր մակերեսով տարածքի վրա 8 անկախ գրասենյակային տարածք, 41 գրասենյակային սենյակ, 200 աշխատանքային սեղան: 2022թ.-ին նախատեսվում է այն ընդլայնել և հասցնել մոտ 2000 քառակուսի մետրի:
Ներկայումս այստեղ տեղակայված են արտասահմանյան 11 հասարակական կազմակերպություններ` Բելգիայից, Ռումինիայից, Սերբիայից, Ավստրալիայից, Մոնղոլիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Հայաստանից, Հարավային Կորեայից, Շրի Լանկայից և Մալազիայից: Նախատեսվում է, որ 3 տարվա ընթացքում հարթակը կհամալրեն մոտ 50 միջազգային հասարակական կազմակերպություններ:
Հայաստանի բիզնես ասոցիացիաները և հասարակական կազմակերպությունները ևս հնարավորություն ունեն ներկայացված լինելու հարթակում: Չինաստանի կառավարության կողմից նրանց 3 տարով կտրամադրվեն անվճար գրասենյակներ և ֆինանսական աջակցություն` 1 տարվա գործունեության համար, ինչպես նաև աջակցություն Չինաստանում ներկայացուցչություն գրանցելու հարցում:
23:59 13.07.2025
«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերըՖրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել […] ...
23:41 13.07.2025
Հրդեհ Գրիբոյեդով գյուղումՀուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...
23:30 13.07.2025
Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...
23:07 13.07.2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերումԳրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...
22:46 13.07.2025
Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվըԻսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...
22:22 13.07.2025
Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասներըՈւկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...