15:51 14.03.2022
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ) իր տնտեսական և առևտրային ամենամյա ֆորումը կանցկացնի Կենտրոնական Աֆրիկայում` երկու փուլով` 2022թ. հուլիսի 6-8-ը Գաբոնի մայրաքաղաք Լիբրևիլում և հուլիսի 11-13-ը` Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում:
Ֆրանկոֆոն տարածաշրջանների (Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Ասիա և Խաղաղ օվկիանոս, Կարիբյան ավազան և Լատինական Ամերիկա, Եվրոպա և Հնդկական օվկիանոս) 70-100 ընկերություններից և տնտեսական գործիչներից կազմված պատվիրակությունը կգլխավորի Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար, Նորին գերազանցություն տիկին Լուիզ Մուշիկիվաբոն:
Ֆրանկոֆոնիայի տնտեսական և առևտրային ֆորումը բաց է ՖՄԿ-ի անդամ երկրների ագրոարդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, թվային ծառայությունների, լոգիստիկայի և հարակից ֆինանսական գործունեության ոլորտներում գործող ցանկացած ընկերության համար:
Միջոցառմանը կարող են մասնակցել ձեռներեցներ, ներդրողներ, գործարարներ, ֆինանսական կազմակերպությունների և ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներ, բանկիրներ, առևտրի, տնտեսության և ներդրումների խթանման ազգային գերատեսչությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ: Նրանք հնարավորություն կունենան ուսումնասիրելու Գաբոնի և Ռուանդայի շուկաները և գործարար կապեր ստեղծելու 200-250 գաբոնցի և ռուանդացի գործընկերների հետ:
Բարձր մակարդակի տնտեսական ֆորումի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ գովազդային գործակալությունների, առևտրային և ներդրումային բանկերի, տարածաշրջանային և ազգային ֆինանսական հաստատությունների միջև, ինչպես նաև B2B հանդիպումներ առանձին խմբերի և տեղական ՓՄՁ-ների համար: Կկազմակերպվեն նաև մասնավոր այցեր տեղական նորարարական ընկերություններ:
Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2022 թվականի մարտի 31-ը:
Նախապես ստուգվելուց հետո դրանք կտեղադրվեն www.missions-economiques-francophonie.org հարթակում: Մասնակիցների վերջնական ընտրությունը կկատարվի 2022թ. ապրիլին: Ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվեն առցանց գործարար հանդիպումներ Marcom հարթակում:
Առավել թույլ զարգացած կամ զարգացող երկրների ընկերությունների համար հնարավոր է մասնակցության գումարի ամբողջական կամ մասնակի չափով աջակցություն կազմակերպիչների կողմից:
Լրացուցիչ տեղեկատվություն
Ֆրանկոֆոն տնտեսական տարածքը ներառում է.
88 նահանգ և կառավարություն 5 մայրցամաքներում,
աշխարհի բնակչության 14%-ը,
համաշխարհային համախառն ազգային արդյունքի 16%-ը,
համաշխարհային ապրանքաշրջանառության 20%-ը,
աշխարհի հանքարդյունաբերության և էներգետիկ պաշարների 14%-ը,
ֆրանսերենը 3-րդ գործարար լեզուն է և ինտերնետում օգտագործվող 4-րդ լեզուն:
Կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 7 ասոցացված և 27 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն:
23:59 13.07.2025
«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերըՖրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել […] ...
23:41 13.07.2025
Հրդեհ Գրիբոյեդով գյուղումՀուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...
23:30 13.07.2025
Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...
23:07 13.07.2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերումԳրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...
22:46 13.07.2025
Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվըԻսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...
22:22 13.07.2025
Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասներըՈւկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...