22:47 14.03.2022
Արտաքին գովազդի պաստառները փոխարինելու ընթացքում մայրաքաղաքում առաջացող խցանումները բացառելու համար կգործեն ժամերի սահմանափակումներ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է գովազդի նոր թույլտվությունները տրամադրել ժամային հստակ գրաֆիկի սահմանմամբ:
Քաղաքում բռնկված հրդեհները մարելու ժամանակ գրեթե միշտ հրշեջ մեքենաները ջրով վերալիցքավորելու անհրաժեշտություն է առաջանում։ Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով համայնքը նախաձեռնել է նոր հիդրանտների կառուցման և հնի նորոգման աշխատանքներ: Ընթացիկ տարում աշխատանքներ կտարվեն 53-ի ուղղությամբ: Ծրագիրն արդեն մեկնարկել է:
ՀՀ կառավարության որոշմամբ սույն թվականի ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Տվյալները ՀՀ Ոստիկանությանը կփոխանցվեն փոխադրամիջոցի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։ Նախագիծը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Ոստիկանության համատեղ աշխատանքի շնորհիվ: Հարկ է նշել, որ միայն 2021թ. ընթացքում Երևանում ավտոմեքենայի առուվաճառքի շուրջ 100 հազար գործարք է իրականացվել, ինչը նշանակում է, որ նույնքան էլ 0-ական տեղեկանք է պահանջվել քաղաքացիներից: Շնորհակալություն հայտնելով գործընթացն ավարտին հասցնելու համար՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ համայնքը պետք է շարունակի իրավական բոլոր այն բարեփոխումները, որոնք ուղղված են քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ դարձնելուն:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում իրականացվում են գույքագրման աշխատանքներ: Զեկուցվել է, որ համայնքային կառույցի հաշվեկշռում առկա 121 միավոր տեխնիկայից 21-ն այսօր գտնվում է տեխնիկապես վատ վիճակում և չի շահագործվում: Անթույլատրելի համարելով համայնքային գույքի հանդեպ նման վերաբերմունքը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հորդորել է խիստ հսկողություն իրականացնել վարորդների աշխատանքի նկատմամբ և պատշաճ տեխսպասարկում իրականացնել:
«Խնդիրների մասին պետք է խոսենք և այդ խնդիրները պետք է լուծենք: Ոչինչ էլ իդեալական չէ: Սա, ի դեպ, միայն աղբահանության հիմնարկին չի վերաբերվում: Համայնքային գույքը պետք է խնայողաբար օգտագործվի»,- ընդգծել է քաղաքապետը:
23:41 13.07.2025
Հրդեհ Գրիբոյեդով գյուղումՀուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...
23:30 13.07.2025
Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...
23:07 13.07.2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերումԳրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...
22:46 13.07.2025
Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվըԻսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...
22:22 13.07.2025
Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասներըՈւկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...
21:56 13.07.2025
Լոնդոնի օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարվելԼոնդոնի «Սաութենդ» օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարվել, հայտնում է բրիտանական Էսեքս կոմսության ոստիկանությունը։ «Մենք շարունակում ենք գտնվել «Սաութենդ» օդանավակայանում տեղի ունեցած լուրջ միջադեպի վայրում», – հայտնել է ոստիկանությունը սոցիալական ցանցերում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների հետ և որոշել են նախազգուշական նպատակով տարհանել մոտակա գոլֆի և ռեգբիի ակումբները։ ...