13:36 15.03.2022
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները, Գևորգ Պապոյանի և Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ, մարտի 15-ին հրավիրած համատեղ նիստում քննարկել են «ՀՀ առողջապահության նախարարությունում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:
Հիմնական զեկուցող ՀՀ հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում առողջապահության նախարարությունն իրականացրել է 15 բյուջետային ծրագիր, որի կյանքի կոչելու համար նախատեսվել է շուրջ 109 միլիարդ դրամ, փաստացի վճարումը կազմել է 95 միլիարդ դրամ:
Հաշվեքննության է ենթարկվել 6 բյուջետային ծրագրի 8 միջոցառում: Բանախոսի հավաստմամբ` հաշվեքննության ծածկույթը կազմել է շուրջ 56,4 միլիարդ դրամ:
Այնուհետև Խաչիկ Փափազյանը ներկայացրել է ՀՊ-ի կողմից արձանագրված անհամապատասխանությունները: Բժշկական ծառայությունների կատարողականների դիմաց արձանագրվել են ինչպես ավելի, այնպես էլ պակաս վճարման դեպքեր:
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն անընդունելի է համարել հատկապես ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների գրանցված գերավճարները, սա այն դեպքում, երբ այդ ծառայություններից օգտվողների քանակը հստակ է:
Հարակից զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը տեղեկացրել է, որ Պետական առողջապահական գործակալության ներկայացրած պարզաբանումները ՀՊ-ի արձանագրությունների վերաբերյալ տեխնիկական պատճառներով տեղ չեն հասել:
ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ Գարուշ Այվազյանը հանգամանալի անդրադարձել է ՀՊ-ի եզրակացությունում արձանագրված անհամապատասխանություններին` շատ դեպքերում հերքելով դրանք:
Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Խաչատրյանն անընդունելի է համարել քննարկմանն առողջապահության նախարարի չմասնակցելը: Նա առաջարկել է հետաձգել նիստը:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը կողմ է արտահայտվել առաջարկին և ժամանակ տրամադրել երկու գերատեսչություններին` հարթելու երկուստեք արձանագրած անհամապատասխանությունները:
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն իր խոսքում ընդգծել է նմանօրինակ քննարկումների վերաիմաստավորման կարևորությունը:
11:05 14.07.2025
Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներումՀուլիսի 13-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացվել են ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Հրդեհներն արձանագրվել են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մայրաքաղաքին հարող տարածքներում՝ մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում, Կոտայքի մարզի Ակունք և Արզնի գյուղերի վարչական տարածքներում։ Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ անմիջապես ձեռնարկելով […] ...
10:58 14.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 18.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:50 14.07.2025
Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում: Արարատի […] ...
10:43 14.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի […] ...
10:42 14.07.2025
Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասինՌուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը հրապարակել է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ստեղծելու են սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։ Նա նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում այլ քաղաքական ուժերին ու գործիչներին։ «Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա […] ...
10:35 14.07.2025
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք իրականացրել են համացանցային զանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և շահութաբեր ներդրում կատարելու պատրվակով օգտագործելով […] ...