11:22 14.07.2025
Հուլիսի 11-ին ՆԳ նախարարությունում ամփոփվել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Խորհրդակցությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը, ծառայողներ։
Անդրադառնալով նորակառույց կենտրոնի շենքային պայմաններին՝ ՆԳ նախարարը նշել է, որ ներկայումս Օպերատիվ կառավարման կենտրոնը ոստիկանության համակարգում լավագույն պայմաններում գործող ստորաբաժանումներից է, տարածաշրջանում՝ լավագույնը։
Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ կենտրոնի ծառայողները լավագույնս են տեղյակ համակարգի ուժեղ և թույլ կողմերին, քանի որ նրանք են ստանում քաղաքացու ահազանգը, փոխանցում համապատասխան ծառայությանն ու ապահովում հետադարձ կապը։ Արփինե Սարգսյանը նշել է, որ քաղաքացի-ոստիկան հարաբերություններում առանցքային դեր ունի Օպերատիվ կառավարման կենտրոնը։ Նախարարի դիտարկմամբ՝ քաղաքացին համակարգի մասին առաջին ընկալումը ձևավորում է զանգի սպասարկման արդյունքում։
Անդրադառնալով կենտրոնի կողմից կազմվող ընթացիկ զեկույցներին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ ծառայողները վերլուծությունների հիման վրա ոչ միայն պետք է առաջարկեն լուծումներ, այլև հետևողական լինեն դրանց կիրառմանը, այլ կերպ ասած՝ վերլուծական աշխատանքը պետք է ունենա կոնկրետ արդյունք։
Նախարար Սարգսյանն անդրադարձել է նաև փուլային սկզբունքով Միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորմանը, որը պետք է ներառի Ոստիկանությանը, Փրկարար ծառայությանը և Շտապօգնությանը հասցեագրված զանգերը՝ 2026 թվականին ապահովելով միասնական գործարկում։
«Մինչև տարեվերջ ունենք նախնական պլանավորում, որ Ոստիկանության և Փրկարար ծառայության հեռախոսահամարները պետք է միատեղվեն, և ձևավորվի միասնական օպերատիվ կառավարման կենտրոն՝ արդեն որպես նախարարության կառուցվածքային միավոր։ Եվ ես վստահ եմ, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա ավելի բարձրորակ և օպերատիվ ծառայություններ մատուցել մեր քաղաքացիներին»,- նշել է ՆԳ նախարարը։
Ըստ նրա՝ Միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման գործում անհրաժեշտ է կենտրոնի ծառայողների ջանքերի առավելագույն գործադրում՝ ծրագրի արդյունավետ և հաջող իրականացման համար։
ՆԳ նախարարը հանձնարարել է խստորեն պահպանել զանգի սպասարկման բոլոր ընթացակարգերը և չթողնել անպատասխան զանգ՝ նույնիսկ գերծանրաբեռնվածության պայմաններում։
ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը կարևորել է քաղաքացի-ոստիկան ամուր կապը և ընդգծել, որ Օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակցի հետ շփման ընթացքում քաղաքացին, ինչպես ահազանգի սպասարկման, այնպես էլ կոնկրետ գործողությունների ընթացքում պետք է զգա սրտացավություն։
Արամ Ղազարյանը ՆԳ նախարարին հավաստիացրել է, որ ստորաբաժանման առջև դրված ցանկացած խնդիր հետևողականորեն կկատարվի բարձր պատասխանատվությամբ։ Ոստիկանության պետը ՕԿԿ ծառայողներին տվել է մի քանի ուղղություններով կոնկրետ հանձնարարականներ։
Խորհրդակցությանը քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում կենտրոնի աշխատանքի արդյունքները։ Անդրադարձ է կատարվել ահազանգերի օպերատիվ արձագանքման, հաղորդակցման մեթոդների գրագետ կիրառման, ծառայողների ատեստավորման և մի շարք այլ հարցերի։
14:57 14.07.2025
Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ եւ ընդլայնված խոսակցություն է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ ...
14:51 14.07.2025
Հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի հասունացումը և բերքահավաքը։ Սկսվել է ծխախոտի վերին տերևների առաջացումը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական վեգետացիոն ոռոգում։ Նախալեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի և եգիպտացորենի հասունացումը, շարունակվել է […] ...
14:45 14.07.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։ «Այս պատմական օրը Ֆրանսիան ընտրեց ազատության, մարդու իրավունքների գերակայության, հավասարության և ժողովրդավարության ուղին: Նման համամարդկային արժեքների վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները: Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ընդգծում, որ Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական բազմոլորտ և սերտ համագործակցությունը վերափոխվել […] ...
14:38 14.07.2025
Անցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 49-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 221 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 28 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 27 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական […] ...
14:23 14.07.2025
Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպավում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ […] ...