15:39 15.03.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մարտի 15-ին Ստեփանակերտում մասնակցել է «Պատերազմ, մարդու իրավունքներ և սոցիալական աշխատանք» միջազգային համաժողովին, որին մասնակցում էին գիտնականներ ու սոցիալական աշխատողներ 22 երկրից:
Համաժողովի համակազմակերպիչներն են Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը:
Ողջունելով համաժողովի աշխատանքը և շնորհավորելով սոցիալական աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ՝ Արտակ Բեգլարյանը նշել է, որ ԱՀ կառավարությունը աջակցում է միջոցառման անցկացմանը՝ խորությամբ գիտակցելով սոցիալական աշխատանքի արժեքը:
«2020թ. հումանիտար աղետից հետո ավելի հստակ է ուրվագծվել առկա խնդիրներին արհեստավարժ ու ինստիտուցիոնալ լուծումներ տալու անհրաժեշտությունը. օրախնդիր է հատկապես ճգնաժամը առաջին փուլում հաղթահարելու և ապա հետագա զարգացման համար ամուր հիմքեր ձևավորելու հարցը: Սոցիալական աշխատողները լավ են պատկերացնում, թե ինչպես են պատերազմները խեղում հազարավոր մարդկանց ճակատագրերը և ինչպես կարելի է ամոքել վերքերը:
Բացառություն չէ Արցախի բնակչությունը, որը շարունակում է տուժել կյանքի և այլ հիմնարար իրավունքների խախտման սպառնալիքներից՝ հարուցված Ադրբեջանի կողմից: Ուստի, կառավարությունը վճռական է շարունակելու պատերազմից հետո մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումը սոցիալական աշխատանքի բնագավառում՝ նախաձեռնող ու արհեստավարժ մասնագետներով լուծելու խոցելի խմբերի բազմաթիվ հիմնախնդիրներ:
Մենք գիտակցում ենք նաև, որ հայությունը միայնակ է պատերազմյան, հետպատերազմյան և մեկուսացման բոլոր հետևանքները հաղթահարելու հարցում, քանի որ միջազգային հանրությունը շարունակում է անհաղորդ մնալ մեր ցավին»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:
Համաժողովին ելույթներով հանդես են եկել նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, գիտնականներ ու սոցիալական աշխատողներ Արցախից, Հայաստանից ու այլ երկրներից:
09:00 14.07.2025
Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցիՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 95 պաղեստինցի, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը շարունակել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ մարդաշատ շուկայի և ջրամատակարարման կետի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի։ Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված […] ...
08:50 14.07.2025
Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումըՃապոնական «Տոկիո Էլեկտրիկ Փաուեր» (TEPCO) էներգետիկ ընկերության մասնագետները սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մաքրված տեխնոլոգիական ջրի տասներեքերորդ խմբաքանակի արտանետումը։ Այս մասին հայտարարել է ճապոնական ընկերությունը։ Հաջորդ փուլի շրջանակներում, ինչպես նախորդ անգամներում, նախատեսվում է օվկիանոս արտանետել 7,8 հազար տոննա ջուր։ 2011 թվականի մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանին հարվածեց ցունամին, որը հանգեցրեց երեք ռեակտորների փլուզման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ […] ...
08:39 14.07.2025
Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարըԲիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի առևտրային տվյալների։ «Binance Market Data-ի տվյալներով՝ Bitcoin-ը հատել է 120,000 դոլարի սահմանը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով», – ասվում է կայքում։ Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանեց ուրբաթ օրը, երբ դրա արժեքը գերազանցեց 116,000 դոլարը։ Բորսայի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից ի վեր […] ...
08:27 14.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:15 14.07.2025
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելԱյսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...
08:08 14.07.2025
Հրդեհի ահազանգ Չարենցավան քաղաքումՀուլիսի 14-ին, ժամը 00:18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Չարենցավան քաղաքում այրվում է չգործող գործարան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […] ...