17:41 15.03.2022
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում նախարարության իրականացրած աշխատանքները: Նրա խոսքերով` գործող 7 կամավորական հրշեջ փրկարարական հենակետերը համալրվել են ևս 3-ով: Հրշեջ ավտոմեքենաներ են հատկացվել Սյունիքի մարզի Շուռնուխ, Կոռնիձոր և Շիկահող համայնքներում ձևավորված հրշեջ փրկարարական և կամավորական հրշեջ փրկարարական հենակետերին: Առաջիկայում նման մեկ մեքենա ևս կհատկացվի Կոռնիձոր համայնքին: Կամավորները ստացել են փրկարարի կարգավիճակ, իսկ գործող 10 հենակետերին հատկացվել է մեկական մեքենա:
2021թ. մարզերում և Երևանում տեղադրվել են 203 նոր էլեկտրական շչակներ, վերանորոգվել է 224-ը: 1.003 էլեկտարական շչակներից այսօր սարքին վիճակում է 961-ը, մինչդեռ 2021թ. սարքին է եղել 485 շչակ: Հանրապետությանն այսօր անհրաժեշտ է 1.544 էլեկտրական շչակ:
Իրականացվել են նաև ապաստարանների վիճակի ուսումնասիրություններ. այս մասով տվյալները հանձնաժողովին կներկայացվեն փակ ընթացակարգով: Ուսումնասիրվել են շենք-շինությունների նկուղային հարկերը, համապատասխան մարմիններին ներկայացվել են առաջարկություններ:
Նախարարությունն աշխատանքներ է իրականացրել նաև հումանիտար արձագանքման ուղղությամբ` համատեղելով աշխատանքը համապատասխան կառույցի հետ: Այսպես, 2021թ. հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը հոգեբանական աջակցության ծառայություն է մատուցվել 1.358 շահառուի, այդ նպատակով ամբողջությամբ օգտագործվել է կառավարության հատկացրած 100 մլն դրամը:
Նախարարության աջակցությամբ ապահով վայր են տեղափոխվել ձնաբքի պատճառով խցանման մեջ հայտնված 831 քաղաքացիներ:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հաջորդիվ հայտնել է, որ ոստիկանության բարեփոխումների առաջնային ուղղություն էր սահմանվել պարեկային ծառայության ձևավորումը և այն փուլային կարգով ամբողջ հանրապետությունում ներդնելը:
«Մասնավորապես, 2021թ. հուլիսի 7-ին Պարեկային ծառայության և Պարեկային ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանման հաջող գործարկումից հետո ծառայության ներդրման շարունակականությունն ապահովելու նպատակով նախատեսում ենք 2022թ. Պարեկային ծառայության ստորաբաժանումներ գործարկել Լոռու և Շիրակի մարզերում»,- ասել է Արա Ֆիդանյանը:
Նա տեղեկացրել է, որ այդ ստորաբաժանումները համալրելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում 2021թ. նոյեմբերի 1-ից հնգամսյա ուսուցում է անցնում 582 թեկնածու:
Արա Ֆիդանյանը ներկայացրել է նաև կառույցի իրականացրած մյուս աշխատանքները:
19:35 18.06.2025
Մահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումԱյսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին: Վրաերթի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի […] ...
19:24 18.06.2025
«Բարսելոնան» պատրաստ է վաճառել աստղերից մեկին«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառել թիմի ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։ Հունվարին Արաուխոն նոր երկարաժամկետ պայմանագիր էր ստորագրել կատալոնական ակումբի հետ՝ մինչև 2031 թվականը։ Սակայն պայմանագրի երկարաձգումը դեռ չի երաշխավորում, որ ֆուտբոլիստը երկար կմնա թիմում։ Բեն Այադի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» բաց է քննարկելու Արաուխոյի վաճառքի տարբերակները։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է դիտարկել ֆինանսապես շահավետ […] ...
19:11 18.06.2025
Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում, Աճառյան և Խուդյակով փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:58 18.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կարող են «շատ վատ բաներ տեղի ունենալ»ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով կարող են «շատ ավելի վատ բաներ» տեղի ունենալ։ «Ոչինչ ավարտված չէ, քանի դեռ ավարտված չէ։ Պատերազմը շատ բարդ բան է։ Կարող են շատ վատ բաներ պատահել, շատ անսպասելի զարգացումներ», – Սպիտակ տան մոտ տեղի ունեցած միջոցառման ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը […] ...
18:48 18.06.2025
Ահազանգով մեկնած ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել911 ծառայություն զանգահարած տղամարդը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է, և Դավթաշենի հուշաքարի մոտ, թողել է հետը բերված զենք-զինամթերք: Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նշված հատվածում հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, պայթուցիչներով «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի նռնակներ ու տարբեր տրամաչափի 84 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
18:39 18.06.2025
Իռլանդական ակումբը հեռացվել է Կոնֆերենցիաների լիգայիցՈՒԵՖԱ-ն «Դրոգեդա» ակումբին հեռացրել է 2025-26թթ. մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայից, հայտնում է BBC-ն: Իռլանդական ակումբի սեփականատերերը խախտել են ՈՒԵՖԱ-ի կանոնակարգը, ըստ որի նույն սեփականատիրոջը պատկանող երկու ակումբ չի կարող մասնակցել նույն մրցաշարին: Ամերիկյան Trivela Group-ին «Դրոգեդայից» բացի պատկանում է դանիական «Սիլկեբորգը»: «Դրոգեդան» դիմել էր մարզական արբիտրաժային դատարան (CAS), սակայն հայցը մերժվել է: Նախորդ մրցաշրջանում «Դրոգեդան» նվաճել […] ...