2022-ին Հայաստանի աղբավայրերում գրանցվել է 82 հրդեհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

2022-ին Հայաստանի աղբավայրերում գրանցվել է 82 հրդեհ

13:15 16.03.2022

Աղբավայրերը համարվում են հրդեհավտանգ օբյեկտներ, որտեղ պարբերաբար տեղի է ունենում աղբի բռնկում՝ վտանգավոր գազերի արտանետմամբ: Սա վտանգ է ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդկանց առողջության համար:

2020 թվականին հանրապետության տարածքում գտնվող աղբավայրերում բռնկվել է թվով 89 հրդեհ, 2021թ.-ին՝ 82, իսկ 2022թ.-ին՝ արդեն իսկ 2 հրդեհ:

Նման իրավիճակներից խուսափելու նպատակով՝ մինչև հրդեհավտանգ սեզոնի սկսվելը Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախաձեռնել է հանդիպում «Հրդեհների առաջացումը թեմայով»: Հանդիպմանը մասնակցել են Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ, Երևանի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերի խոշոր աղբավայրերի տնօրեններ, շահագրգիռ այլ կողմեր: Հանդիպումը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը:

ՓԾ տնօրենի տեղակալի խոսքերով՝ խնդիրը համակարգային է և պահանջում է բոլոր պատասխանատու կողմերի ակտիվ ներգրավվածությունը դրա լուծման ուղղությամբ: Հակահրդեհային անհրաժեշտ միջոցառումների բացթողումների հետևանքով հարցը վերջնական լուծում չի ստանում:

«Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով ամրագրված է, որ կազմակերպությունները պարտավոր են ապահովել անհրաժեշտ ուժեր, հրդեհաշիջման առաջնային միջոցներ, ինչպես նաև համապատասխան ինժեներական տեխնիկա և աշխատակիցներ: Թեև Փրկարար ծառայությունը աղբավայրերում բռնկված հրդեհներին արձագանքելու և մարելու գործառույթ չունի, այնուամենայնիվ, հաշվի առնելով խնդրի լրջությունը, դրա վտանգները, անմասն չի մնում հրդեհաշիջման աշխատանքների իրականացումից՝ կենտրոնացնելով մեծ քանակությամբ ռեսուրսներ:

2021 թվականի մայիսի 22-30-ը և հունիսի 5-28-ը Մասիս քաղաքի աղբանոցում բռնկված հրդեհների մարման աշխատանքների համար ներգրավվել է 7 հրշեջ-փրկարարական ջոկատ, ընդհանուր թվով՝ 192 ծառայող, օգտագործվել է 8800 տոննա ջուր: Մեկ այլ դեպքում՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածում Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական բոլոր ջոկատները, ընդհանուր թվով՝ 376 ծառայող, օգտագործվել է 3847 տոննա ջուր:

Եղել են դեպքեր, երբ նույն աղբավայրում հրդեհի դեպք է գրանցվել օրը մի քանի անգամ:

Հանդիպման մասնակիցները կարևորել են հարցի կարգավորման հրատապությունը: Աղբավայրերը շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգծել են, որ խնդիրը համակարգային է, առկա է ինչպես թափոնների կառավարման, այնպես էլ ուժերի և միջոցների համալրման կարիք:

Փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը հորդորել է առավել զգոն լինել, քանի որ եղանակների տաքանալուն պես աղբավայրերում հրդեհների առաջացման հավանականությունը մեծանում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

13:07 14.07.2025

Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախագիծն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Մանկապարտեզը 3 խմբանի է, ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: Բարեկարգվում է նաև բակային տարածքը: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին՝ հնարավորություն տալով շուրջ 90 երեխայի հաճախել անվտանգ […] ...

Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում

13:00 14.07.2025

Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված […] ...

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը

12:47 14.07.2025

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակում

12:40 14.07.2025

Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը […] ...

Բրիջիթ Մակրոնը բողոքարկելու է իրեն տղամարդ անվանած կանանց նկատմամբ վճիռը

12:34 14.07.2025

Բրիջիթ Մակրոնը բողոքարկելու է իրեն տղամարդ անվանած կանանց նկատմամբ վճիռը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, դատարանում կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք նախկինում հայտարարել էին, որ առաջին տիկինը տղամարդ է ծնվել, հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով նրա փաստաբանին։ «Բրիջիթ Մակրոնը վճռաբեկ դատարան կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք ինտերնետում լուր էին տարածել, որ առաջին տիկինը տրանսգենդեր է», – ասել է նրա փաստաբան […] ...

Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:20 14.07.2025

Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն: Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի […] ...

BACK_TO_TOP