Ի գիտություն Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+15.09 oC

Ի գիտություն Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների

13:30 16.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կասեցվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը մինչև խախտման պատճառների վերացումը:

1. Միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ուսանողների հետագա ուսումնառությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու նպատակով անհրաժեշտ է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանից ստանալ.
1) ազատման հրամանի պատճենը,
2) հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը,
3) ընդունելության համար հիմք հանդիսացող փաստաթուղթը (ատեստատ, վկայական կամ դիպլոմ),
4) ակադեմիական տեղեկանքը, որում նշված պետք է լինեն մինչև հրամանով ազատման պահը ուսումնասիրած առարկաները, դասընթացները, դրանց ժամաքանակը և գնահատականները, ինչպես նաև անցած պրակտիկաների մասին տեղեկությունը:

2. Մինչև 2022 թվականի մարտի 25-ը ներառյալ` ուսանողները պետք է 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնեն այն ուսումնական հաստատություն (ցանկը կցվում է), որտեղ ցանկանում են շարունակել իրենց ուսումնառությունը:

3. Ուսումնական հաստատությունները պետք է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողների ուսանողական իրավունքը վերականգնեն՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանով հաստատված «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնառությունն անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման» կարգի պահանջների՝ համաձայնեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:

4. Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի տնօրինությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությամբ տեղեկացվել է առ այն, որ մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուսանողին պետք է տրամադրի 1-ին կետով պահանջվող փաստաթղթերը, իսկ ակադեմիական տեղեկանքը ներկայացնի նաև նախարարություն:

Կից ներկայացնում ենք միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական այն հաստատությունների ցանկը, որոնցում կարող է կազմակերպվել սովորողների հետագա ուսումնառությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP