14:16 16.03.2022
Կարեն Գիլոյանն այցելել է Չարենցավան՝ ծանոթանալու «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախապատրաստական աշխատանքներին
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մեկնարկին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց։
ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել է սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը։
Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա մարտի 18-ին և 19-ին։ Մրցումային երկրորդ օրը կկայանան կիսաեզրափակիչները և եզրափակիչները։ Կարեն Գիլոյանը Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի և Ա. Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գագիկ Մովսիսյանի հետ քննարկել է կազմակերպչական որոշ հարցեր, հետաքրքրվել մրցաշարի նախապատրաստական աշխատանքների ընթացքով։
Մարզադպրոցի բարեկարգված և լուսավոր դահլիճում արդեն իսկ տեղադրվել են բոլորովին նոր 10 սեղաններ: Դրանց թիվը կավելանա ևս 10-ով, և մրցաշարի ավարտից հետո կփոխանցվեն Երևանի, ՀՀ մարզերի և Արցախի մարզադպրոցներին։ Գույքը տրամադրվել է «Մագնոլիա Կոմֆորտ » ՍՊԸ-ի կողմից:
Հիշեցնենք, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլին մասնակցել է 1594 հոգի, իսկ եզրափակիչ փուլերին յուրաքանչյուր մարզ ներկայացված կլինի 12 մասնակցով տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբերում: Եզրափակիչ մրցաշարին կմասնակցեն նաև ՀՀ-ում գործող 14 դեսպանատների ներկայացուցիչներ, որոնց թվում՝ դեսպաններ:
Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները կստանան դրամական պարգևներ և ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն նաև գավաթներով և մեդալներով: Ընդհանուր առմամբ՝ դրամական պարգևներ կստանա 80 մասնակից.
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,
11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել նաև Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնք, որի հանրային լողափում էլ հուլիսին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթի»՝ լողի սիրողական մրցաշարը։
Այս մրցաշարի անցկացման հետ կապված հարցերը քննարկվել են Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի հետ։
12:47 14.07.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումըԲրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
12:40 14.07.2025
Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակումՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը […] ...
12:34 14.07.2025
Բրիջիթ Մակրոնը բողոքարկելու է իրեն տղամարդ անվանած կանանց նկատմամբ վճիռըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, դատարանում կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք նախկինում հայտարարել էին, որ առաջին տիկինը տղամարդ է ծնվել, հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով նրա փաստաբանին։ «Բրիջիթ Մակրոնը վճռաբեկ դատարան կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք ինտերնետում լուր էին տարածել, որ առաջին տիկինը տրանսգենդեր է», – ասել է նրա փաստաբան […] ...
12:20 14.07.2025
Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն: Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի […] ...
12:10 14.07.2025
Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ […] ...