16:27 16.03.2022
Մարտի 14-ից Նյու Յորքում մեկնարկել են ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանի (CSW66) աշխատանքները, որոնց մասնակցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախարարական կլոր սեղանի շրջանակում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է բնապահպանական և աղետի ռիսկերի նվազեցման գործընթացներում կանանց ու աղջիկների առաջխաղացմանն՝ ընդգծելով գենդերային հավասարության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերին միանալու Հայաստանի հանձնառությունը։ Նա նշել է, որ ՀՀ կառավարության քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները համահունչ են ՄԱԿ-ի 2030 Կայուն զարգացման օրակարգին։
«ՀՀ կառավարության առաջնահերթություններից է գենդերային հավասարության ապահովումը՝ շրջակա միջավայրի կայունությանը, ճկունության զարգացմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ու ճգնաժամերի մեղմացմանն ուղղված ծրագրերում։ Միանալով 2015-2030 թվականների Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի ծրագրին (ԱՌՆ)՝ Հայաստանը հանձնառություն է ստանձնել անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել աղետների ռիսկերի կառավարման, ճկունության բարելավման և աղետներին դիմագրավելու պատրաստվածության բարձրացման ուղղությամբ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։
Այս համատեքստում նախարարը կարևորել է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրների դեմ պայքարում գյուղաբնակ կանանց ներգրավումը, պատերազմի և հետպատերազմյան շրջանում կանանց անվտանգության մարտահրավերների հաղթահարումը, կանանց դերի բարձրացման, կանանց առաջխաղացման և գենդերային հավասարության խնդիրների լուծման ազգային մեխանիզմների ամրապնդումը և այլն։
Քննարկումների ընթացքում Նարեկ Մկրտչյանը կարևորել է նաև գենդերային և կլիմայի փոփոխության հարցերի շուրջ հանրային իրազեկման արշավների իրականացումը հնարավոր ռիսկերի նվազեցման ուղղությամբ:
12:40 14.07.2025
Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակումՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը […] ...
12:20 14.07.2025
Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն: Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի […] ...
12:10 14.07.2025
Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ […] ...
11:42 14.07.2025
Կասեցվել է «Հին Ապարան» ընկերության կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թթվասեր 20%», «Կաթնաշոռ 18%» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու […] ...
11:36 14.07.2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Տեղի կունենա եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...