Կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+24.09 oC

Կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը

17:33 21.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 23-30-ը կանցկացնի Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը։ 2022 թվականից փառատոնն իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։

Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը հայկական մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից է և 2010 թվականից ի վեր, հավատարիմ իր առաքելությանը, պահպանում, հանրայնացնում է հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի ավանդույթները։

Փառատոնի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը:

Արա Խզմալյանը ողջունել և շնորհավորել է բոլորին փառատոնի մեկնարկի կապակցությամբ և ընդգծել, որ փառատոնն այս տարի դրվում է ռազմավարական աննախադեպ նշանակության հարթակի վրա, և դա է փաստում նաև այն հանգամանքը, որ առավել, քան երբևէ փառատոնի շուրջ սերտացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարության ու Հայաստանի կոմպոզիտորների միության համագործակցությունը:

«Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել սիմֆոնիկ նվագախմբին, որովհետև մեծ պակասորդ ունենք երաժշտական կյանքում, այն է՝ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը: Նվագախումբն ահռելի վաստակ ունի կոմպոզիտորական արվեստի հանրայնացման և միջազգայնացման առումով: Այս իմաստով փառատոնը ԿԳՄՍ նախարարության ռազմավարական հենակետն է, և ես հույս ունեմ, որ այն համալիր միջոցառումները, որոնք համատեղ որոշել ենք իրականացնել, կնպաստի փառատոնի հանդեպ հետաքրքրության մեծացմանը»,- նշել է Արա Խզմալյանը և արձանագրել փառատոնի՝ անցած տարիների արդյունքները՝ 51 համերգ, ավելի քան 170 պրեմիերաներ Հայաստանում գործող երգչախմբերի, նվագախմբերի և կամերային համույթների ներգրավմամբ, հայ կոմպոզիտորների ավելի քան 100 սիմֆոնիկ ստեղծագործությունների թվայնացում, կոմպոզիտորների 250-ից ավելի երաժշտական երկերի ձայնագրում:

Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ ներկայացված արդյունքները նշում են փառատոնի կարևորության մասին, և նա հույս է հայտնել, որ այս արդյունքներով փառատոնը կդրվի ռազմավարական այլ հարթության վրա՝ բոլոր ջանքերն ուղղելով դրա իրականացմանը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորել է փառատոնի շրջանակում Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համագործակցությունը։

«Այս փառատոնը մեծ ազդակ է Հայաստանում ապրող և ստեղծագործող կոմպոզիտորների համար։ Այսօր կարևոր է, որ երկիրը ձևավորի իր մշակութային առաջարկն ու այն հասանելի դարձնի աշխարհին։ Այս համատեքստում «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի» շրջանակում արվում է հնարավորը, կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ՝ այդ առաջարկը լավագույնս ձևակերպելու ու ներկայացնելու համար։ Մեր նվագախումբը ոչ միայն 13 տարի կազմակերպել է փառատոն, այլև ձայնագրություններ է արել, ունենք մեծագույն արխիվ, որը թվայնացրել ենք: Մեր երաժշտական ժառանգությունը ոչ միայն պետք է պահպանել ու կատարել, այլև պետք է փոխանցել հաջորդ սերունդներին»,- ասել է Սերգեյ Սմբատյանը՝ հավելելով, որ փառատոնի ընթացքում ներկայացվելու է յուրօրինակ ծրագիր. հնչելու են պրեմիերաներ, անվանի և երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն անդրադարձել է նվագախմբի և միության համագործակցությանը՝ ընդգծելով, որ դրա սկիզբը դրվել է 12 տարի առաջ։

«Ուրախ եմ, որ միության երիտասարդական ճյուղն առանձին նախաձեռնել է համագործակցություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ. առաջին արդյունքը կլինի Էլեն Յոլչյանի և Տիգրան Համբարյանի ստեղծագործությունների կատարումը։ Սա կնպաստի կոմպոզիտորական պրոֆեսիոնալ դպրոցի զարգացմանը։ Մեր շատ հեղինակների ստեղծագործություններ հնչում են արտասահմանում, սակայն կարևոր է, որ երիտասարդ կոմպոզիտորների գործերը կատարվեն Հայաստանում՝ նպաստելով նրանց կայացմանը»,- նշել է Արամ Սաթյանը և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական, ինչը կնպաստի հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակմանը։

Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի տեղեկացմամբ՝ փառատոնի շրջանակում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք երկար տարիներ չեն հնչել։

«Այս տարի լրանում է Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյակը, և այդ կապակցությամբ կհնչեն այս կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Փառատոնի կարևոր նպատակներից է, որ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարվեն այլազգի և սփյուռքահայ մենակատարների կողմից։ Այս առումով Հայաստան կժամանի դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը և կներկայացնի Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»։ Կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի հետ երկարամյա համագործակցության արդյունքում խնդրեցինք գրել «Հայկական սիմֆոնիկ պարեր» սիմֆոնիկ ստեղծագործությունը, որն առաջին անգամ կներկայացվի մարտի 23-ին՝ փառատոնի բացման համերգին»,- ասել է նվագախմբի տնօրենը և հայ կոմպոզիտորական արվեստի տարածման գործում կարևորել միջազգային մեդիա հարթակների հետ համագործակցությունը:

Հայ կոմպոզիտորական 13-րդ փառատոնը ներառում է 3 համերգ. ծրագրերում կհնչեն Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Օհան Դուրյանի, Մարտին Վարդազարյանի, Նուբար Ասլանյանի, Վարդան Աճեմյանի, Մարտին Ուլիխանյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները, կոնցերտները։

Նվագախմբի նախաձեռնությամբ փառատոնի շրջանակում առաջին անգամ կհնչի Մարտին Ուլիխանյանի «Հայկական պարերը» սիմֆոնիկ նվագախմբի կազմով։ Երկար տարիների դադարից հետո կհնչի Մարտին Վարդազարյանի Սիմֆոնիան։

2022 թվականին լրանում է Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյակը, և այդ կապակցությամբ փառատոնի փակման համերգին կհնչեն այս կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք նույնպես երկար տարիներ չեն հնչել մեծ բեմից։

Փառատոնի բոլոր համերգները ձայնագրվում և տեսագրվում են ժամանակակից բարձրակարգ սարքավորումների միջոցով։ Այդ ձայնագրությունները և տեսագրությունները հետարտադրողական ընթացքից հետո տեղադրվում են նվագախմբի սոցիալական էջերում, ինչպես նաև հայտնի միջազգային հարթակներում։

Փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատարներ՝ հանդես կգան դաշնակահարներ Արուս Աճեմյանը (Հայաստան), Ժան-Պոլ Գասպարյանը (Ֆրանսիա), Արմինե Գրիգորյանը (Հայաստան), ջութակահար Կարեն Շահգալդյանը (Հայաստան) և բարիտոն Գևորգ Գինոսյանը (Հայաստան)։

Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնի համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Վահագն Պապյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել․ Էնրիկեն՝ Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին

10:00 14.08.2025

Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել․ Էնրիկեն՝ Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ակումբի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան. «Դոնարուման աշխարհի լավագույն դարպասապահներից է։ Դրանում որևէ կասկած չկա։ Որպես մարդ` նա է՛լ ավելի լավն է, բայց սա մեր աշխատանքն է։ Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել։ Եթե որոշումները հեշտ տրվեին, ցանկացածը կկայացներ: Այս որոշումը պայմանավորված […] ...

The Times. Մեծ Բրիտանիան որոշել է Ուկրաինա ռազմական կոնտինգենտ չտեղակայել

09:55 14.08.2025

The Times. Մեծ Բրիտանիան որոշել է Ուկրաինա ռազմական կոնտինգենտ չտեղակայել

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» նախաձեռնության շրջանակներում ռազմական «խաղաղապահ ուժեր» տեղակայելու իր ծրագրերից, չորեքշաբթի օրը հաղորդել է The Times-ը։ Բրիտանական ռազմական ղեկավարությունը այլևս չի պլանավորում 30,000-անոց զորախումբ ուղարկել Ուկրաինա։ Դրա փոխարեն երկրի վարչապետ Քիր Սթարմերն այժմ քննարկում է ավելի «իրատեսական առաքելություն», որը ներառում է Արևմտյան Ուկրաինայի վրայով օդային անվտանգության ապահովումը, ուկրաինական զորքերի […] ...

Syria TV․ Սիրիական զորքերը բախվել են քրդերի հետ Դեյր էզ Զոր նահանգում

09:45 14.08.2025

Syria TV․ Սիրիական զորքերը բախվել են քրդերի հետ Դեյր էզ Զոր նահանգում

Սիրիայի ժամանակավոր կառավարության զորքերը բախվել են քրդական աշխարհազորայինների հետ երկրի արևելքում՝ Դեյր էզ Զոր նահանգում։ Ինչպես հաղորդում է Syria TV-ն, Եփրատ գետի արևելյան և արևմտյան ափերին տեղի են ունենում կատաղի փոխհրաձգություններ, որոնցում կողմերը օգտագործում են գնդացիրներ և նռնականետեր: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն տրամադրվել: Չորեքշաբթի օրը սիրիական հրամանատարությունը Ատրայա-Ռասաֆա մայրուղու երկայնքով զգալի ուժեղացումներ է […] ...

Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը

09:35 14.08.2025

Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Առնո Բաբաջանյան, Զ.Անդրանիկ Թաղ. Շենք 120-191, Իսակով 30-50/1 Շենքերի ջրամատակարարումը: ...

Պետդեպարտամենտը հաստատել է Նիգերիային 346 միլիոն դոլարի զինամթերքի, ռումբերի և հրթիռների հնարավոր վաճառքը

09:29 14.08.2025

Պետդեպարտամենտը հաստատել է Նիգերիային 346 միլիոն դոլարի զինամթերքի, ռումբերի և հրթիռների հնարավոր վաճառքը

Պետդեպարտամենտը հաստատել է Նիգերիային զինամթերքի, ինչպես նաև ճշգրիտ կառավարվող ռումբերի ու հրթիռների, դրանց հետ կապված լոգիստիկայի հնարավոր վաճառքը՝ ընդհանուր առմամբ 346 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնել է Պենտագոնի անվտանգության համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար։ Ինչպես նշված է գերատեսչության հայտարարության մեջ, մատակարարված զենքի անվանացանկը ներառում է 1002 […] ...

Politico. Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս

09:20 14.08.2025

Politico. Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 13-ին եվրոպացի առաջնորդների հետ զրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, սակայն միայն այն դեպքում, եթե դրանք չեն իրականացվում ՆԱՏՕ-ի ջանքերի շրջանակներում, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դեր խաղալ Ուկրաինային «զսպող միջոցներ» տրամադրելու գործում, եթե Ռուսաստանի հետ […] ...

BACK_TO_TOP