09:29 14.08.2025
Պետդեպարտամենտը հաստատել է Նիգերիային զինամթերքի, ինչպես նաև ճշգրիտ կառավարվող ռումբերի ու հրթիռների, դրանց հետ կապված լոգիստիկայի հնարավոր վաճառքը՝ ընդհանուր առմամբ 346 միլիոն դոլարով։
Այս մասին հայտնել է Պենտագոնի անվտանգության համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար։
Ինչպես նշված է գերատեսչության հայտարարության մեջ, մատակարարված զենքի անվանացանկը ներառում է 1002 MK-82 ավիացիոն ռումբ, 1002 MXU-650 և 515 MXU-1006 աերոդինամիկ պրոֆիլներ GBU-12 Paveway II և GBU-58 Paveway II կառավարվող ավիացիոն ռումբերի համար, ինչպես նաև դրանց համար 1517 MAU-169 և MAU-209 ուղղորդող համակարգեր։
Բացի այդ, Միացյալ Նահանգները մտադիր է մատակարարել 1002 միավոր FMU-152 միասնական ծրագրավորվող ապահովիչներ և 5000 APKWS II լազերային ուղղորդման համակարգի հավաքածուներ, այդ թվում՝ WGU-59/B ուղղորդման միավորներ, MK66-4 մարտագլխիկներ և շարժիչներ, ինչպես նաև այլ սարքավորումներ։
11:26 14.08.2025
Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ11:17 14.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-14-ըԲացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական դեպք՝ խարդախության, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, 4-ական […] ...
11:10 14.08.2025
Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու չստացա «Ոսկե գնդակը». Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձյալ անդրադարձել է 2020 թվականին «Ոսկե գնդակ» չստանալու փաստին: Լեհ ֆուտբոլիստը համարվում էր մրցանակի գլխավոր հավակնորդը, սակայն France Football-ը, կորոնավիրուսի համավարակի պատճառով, առաջին անգամ չեղարկեց տարվա լավագույն ֆուտբոլիստների և մարզիչների ընտրության քվեարկությունը: «Դա իմ կարիերայի գագաթնակետն էր, ես «Բավարիայի» հետ հաղթել էի ամեն ինչ: Ամենաբարդն այն է, որ մինչ օրս չեմ […] ...
11:03 14.08.2025
Տարածաշրջանի ապաշրջափակումը կծառայի բոլոր երկրների շահերին. Փաշինյանի հարցազրույցը՝ Fox News-ինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստորագրված հռչակագրի նշանակությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում։ ՀՀ վարչապետն այդ մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ երեկվա հռչակագիրը (խմբ. հարցազրույցն անցկացվել է օգոստոսի 9-ին) բավականին շոշափելի օգուտներ է պարունակում ինչպես […] ...
10:58 14.08.2025
Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունիՈստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի օգոստոսի 11-ին վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Որոշման հիմքը Մարտի 1-ի քրեական վարույթով տուժողների բողոքներն են: Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել էր, […] ...
10:50 14.08.2025
Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը լուրջ մտադրություն ունի ձեռք բերել Կիլիան ՄբապեինՍաուդյան Արաբիայի ակումբներից մեկը լուրջ մտադրություն ունի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին: Սաուդյան ակումբը «Ռեալի» ղեկավարությանը ներկայացրել է ռեկորդային՝ 350 միլիոն եվրոյի առաջարկ 26-ամյա ֆրանսիացու համար: Սա 50 միլիոն եվրոյով գերազանցում է Վինիսիուսի համար նախկինում արված առաջարկը: Աղբյուրի տվյալներով՝ սաուդցիները ցանկանում են բարձրացնել իրենց լիգայի հեղինակությունը՝ ձեռք բերելով աշխարհի լավագույն խաղացողներից մեկին: Մբապեին […] ...
10:42 14.08.2025
Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվեցին․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 6-ին իրացրին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկությունը: Մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում նրանք ձերբակալեցին Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 11 գրամ մեթամֆետամինով 10 փաթեթ, […] ...