Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

15:05 13.08.2025

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ:
Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը
Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում:
Աշխատանքային գործունեություն
2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ,
2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
2016-2021թթ. – ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի հետաքննության խմբի տեսուչ, ապա՝ ավագ տեսուչ
Կրթություն
2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
Պարգևներ
Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
2007-2009թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Ամուսնացած է, ունի մեկ երեխա։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկու նոր ենթահամակարգեր՝ emis համակարգում

17:00 13.08.2025

Երկու նոր ենթահամակարգեր՝ emis համակարգում

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ առաջիկայում emis համակարգում գործարկվելու են երկու նոր ենթահամակարգեր։ Դրանցից մեկը՝ կադրերի համալրման հարթակը, ինքնաշխատ եղանակով կգեներացնի դպրոցներում առկա բոլոր թափուր հաստիքները և ուսումնական պլանում ընդգրկված, բայց չբաշխված ժամերը։ Այս տեղեկատվության հիման վրա էլեկտրոնային հարթակում ինքնաշխատ եղանակով կկազմակերպվեն մրցույթներ՝ ապահովելով թափանցիկ և կառավարվող գործընթաց։ 2024 թվականին այս ուղղությամբ արձանագրվել է նշանակալի առաջընթաց՝ […] ...

Հանրակրթական բոլոր դպրոցները փուլային եղանակով կանցնեն ԿԳՄՍՆ ենթակայության ներքո

16:56 13.08.2025

Հանրակրթական բոլոր դպրոցները փուլային եղանակով կանցնեն ԿԳՄՍՆ ենթակայության ներքո

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որը երկար ժամանակ քննարկման փուլում էր, արդեն հաստատվել է Կառավարության կողմից և առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին՝ վերջնական հաստատման համար։ Ըստ նախագծի՝ դպրոցների վարչատնտեսական կառավարումը կշարունակի մնալ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի ենթակայությամբ։ Նախատեսվում է, որ մարզպետարանների ենթակայությամբ գործող […] ...

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը՝ նոյեմբերին. առաջին անգամ կմասնակցեն նաև հոգեբանները

16:52 13.08.2025

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը՝ նոյեմբերին. առաջին անգամ կմասնակցեն նաև հոգեբանները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօրվա ասուլիսում տեղեկացրել է՝ արդեն իսկ մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի հայտագրումը, որը բաց կլինի մինչև սեպտեմբերի 30-ը։ Այս տարի, ըստ նախնական տվյալների և վերլուծությունների, նկատվում է ուսուցիչների մեծ հետաքրքրվածություն՝ մասնակցելու կամավոր ատեստավորմանը։ Գործընթացն այս տարի էլ կկազմակերպվի էլեկտրոնային ձևաչափով։ Ներկայում կահավորվում են քննական կենտրոնները, որոնք կհագեցվեն համակարգիչներով, տեսախցիկներով […] ...

Արաքսիա Սվաջյանը խոսել է նոր դասագրքերի և որոշ դասարաններում դրանց բացակայության մասին

16:48 13.08.2025

Արաքսիա Սվաջյանը խոսել է նոր դասագրքերի և որոշ դասարաններում դրանց բացակայության մասին

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը պատասխանել են ուսուցիչներին հուզող հարցերին, որոնք հավաքագրվել են նախապես` մինչև օգոստոսի 8-ը։ Սվաջյանը տեղեկացրել է, որ այս տարվա համար դասագրքերի տպագրության հիմնականում բոլոր մրցույթները կայացել են ոչ միայն […] ...

Արմավիրիցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա

16:30 13.08.2025

Արմավիրիցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա

Օգոստոսի 11-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 29-ամյա բնակիչը իր հողամասում ցանում, աճեցնում, մշակում է կանեփի բույսեր և դրանցից թմրամիջոց պատրաստում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 2 թուփ, և տարբեր տարաներում ու փաթեթներում լցված ընդհանուր 104 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ […] ...

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա․ ՏԿԵ նախարար

16:21 13.08.2025

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա․ ՏԿԵ նախարար

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա։ Այս մասին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Մենք արդեն մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունենք, և պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում նոր ուղղությամբ՝ դեպի Եվրոպա, կմեկնարկեն չվերթներ, որոնք քաղաքի և մարզի համար լրացուցիչ հոսք ու տնտեսական շարժ […] ...

BACK_TO_TOP