17:27 22.03.2022
Ժամը 17:00-ի դրությամբ Արցախի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:
Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 60սմ), իսկ Ստեփանակերտ-Մարտակերտ միջշրջանային ճանապարհի Ցեխ ձոր կոչվող հատվածը դժվարանցանելի է՝ տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Դրմբոն-Մարտակերտ ճանապարհը երկկողմանի բաց է:
Փակ են Ասկերանի շրջանի Ռև, Վերին Սզնեք, Ներքին Սզնեք և Խաչմաչ համայնքների ճանապարհները, այս ուղղություններում կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ:
Ասկերանի շրջանի Դաշուշեն, Խնածախ, Խրամորթ, Մխիթարաշեն, Սարուշեն, Սառնաղբյուր և Քռասնի համայնքների ճանապարհները դժվարանցանելի են, ձյան շերտն այստեղ կազմում է 50-80սմ:
Մարտունու շրջանում փակ են Ծովատեղ, Կավահան, Կաղարծի, Մուշկապատ, Մսմնա, Նոր Շեն, Պառավաթումբ, Սպիտակաշեն և Խերխան համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 1-1,5մ):
Դժվարանցանելի են Հերհեր, Կարմիր Շուկա, Ննգի և Բերդաշեն համայնքների ճանապարհները: Ձյան շերտի բարձրությունն այստեղ կազմում է 80սմ-1,5մ:
Շուշի-Լիսագոր-Բերձոր ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ-ի հետ կապող միջպետական մայրուղու Վայք-Սիսիան-Գորիս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքը ևս փակ է:
Արտակարգ պատահարներից ու անցանկալի դեպքերից խուսափելու համար ԱՀ ՆԳ նախարարությունը հորդորում է հնարավորինս սահմանափակել երթևեկությունը և պահպանել զգոնություն:
18:58 18.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կարող են «շատ վատ բաներ տեղի ունենալ»ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով կարող են «շատ ավելի վատ բաներ» տեղի ունենալ։ «Ոչինչ ավարտված չէ, քանի դեռ ավարտված չէ։ Պատերազմը շատ բարդ բան է։ Կարող են շատ վատ բաներ պատահել, շատ անսպասելի զարգացումներ», – Սպիտակ տան մոտ տեղի ունեցած միջոցառման ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը […] ...
18:48 18.06.2025
Ահազանգով մեկնած ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել911 ծառայություն զանգահարած տղամարդը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է, և Դավթաշենի հուշաքարի մոտ, թողել է հետը բերված զենք-զինամթերք: Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նշված հատվածում հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, պայթուցիչներով «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի նռնակներ ու տարբեր տրամաչափի 84 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
18:39 18.06.2025
Իռլանդական ակումբը հեռացվել է Կոնֆերենցիաների լիգայիցՈՒԵՖԱ-ն «Դրոգեդա» ակումբին հեռացրել է 2025-26թթ. մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայից, հայտնում է BBC-ն: Իռլանդական ակումբի սեփականատերերը խախտել են ՈՒԵՖԱ-ի կանոնակարգը, ըստ որի նույն սեփականատիրոջը պատկանող երկու ակումբ չի կարող մասնակցել նույն մրցաշարին: Ամերիկյան Trivela Group-ին «Դրոգեդայից» բացի պատկանում է դանիական «Սիլկեբորգը»: «Դրոգեդան» դիմել էր մարզական արբիտրաժային դատարան (CAS), սակայն հայցը մերժվել է: Նախորդ մրցաշրջանում «Դրոգեդան» նվաճել […] ...
18:30 18.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 19-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:30-15:30 Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում քաղաքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-13:30 Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում համայնքապետարանի հարևանությամբ։ ժամը 14:30-16:30 Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում` համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում […] ...
18:23 18.06.2025
Անհետ կորածների հարազատներն ԱԱԾ տնօրենի փոխվելու համար անհանգստանալու կարիք չունեն, բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ ենՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհետ կորած զինվորների հարազատներն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխության փաստի առնչությամբ անհանգստանալու կարիք չունեն, քանի որ անհետ կորածների և գերիների հետ կապված հարցերի շուրջ նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը նշել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի […] ...
18:16 18.06.2025
28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել էԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով հունիսի 14-ին ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդին և 28-ամյա ուղևորին։ Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված պահեստատուփով ատրճանակի նմանվող առարկա։ Մեքենայի սրահից վարորդը ներկայացրել է ծխախոտի տուփ, որում եղել է կիսամոխրացված հետքերով կաթուցիչ։ Ուղևորը ձերբակալվել է։ […] ...