16:16 23.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն՝ 1999-2021թթ. ընթացքում Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ.
Այսպես.
Վեդի համայնքի ղեկավարը, խախտելով ՀՀ կառավարության 29.12.2011 թիվ 1920-Ն որոշման պահանջները, իր մտերիմ անձին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Արարատի մարզի Վեդի քաղաքի՝ անմիջականորեն հանրապետական նշանակության ճանապարհի վրա գտնվող և ըստ համայնքի գլխավոր հատակագծի «փողոց-հրապարակ» հանդիսացող և ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված չմասնավորեցվող հողամասերի ցանկում ներառված Արարատյան փողոցում գտնվող, համապատասխանաբար 18 քմ և 20 քմ, 20 քմ և 20 քմ չափերով հողամասերը բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությունից, առանց լիազոր մարմնի համաձայնության, փոփոխել է հասարակական կառուցապատման գործառնական նշանակության և կառուցապատման իրավունքով, 99 տարի ժամկետով, տվել է վերջինիս:
Այնուհետև Վեդի համայնքի ղեկավարը, խախտելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման 8-րդ կետով սահմանված պահանջները, առանց լիազոր մարմինների հետ համաձայնեցման, 2019 թվականի հուլիսի 29-ի` իր որոշմամբ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի վերաբերյալ տվել է առևտրի սրահ կառուցելու ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ ավելի ուշ 2020 թվականի հունվարի 21-ին և 2020 թվականի դեկտեմբերի 23-ին` շինարարության թույլտվություն:
Վերը նկարագրված արարքի համար Վեդի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության ընթացքում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ Վեդի համայնքի նախկին ղեկավարի պաշտոնավարման ժամանակահատվածում մի շարք համայնքային գույքերի, այդ թվում՝ իր մերձավորների անվամբ օտարված շուրջ 40-ից ավելի գույքերի, իր և որդու անվամբ Ծաղկաձոր և Դիլիջան համայնքներում ձեռք բերված անշարժ գույքերի իրավաչափության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
08:35 15.07.2025
Լավրովը կմասնակցի ՇՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Չինաստանում։ Լավրովը Չինաստան է ժամանել ԿԺԴՀ-ից։ Ավելի վաղ նա այցելել էր Մալայզիա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանդիպումը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի նախապատրաստման կարևոր փուլ, որը տեղի կունենա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Տյանցզինում։ Նախարարները […] ...
08:24 15.07.2025
ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհՀուլիսի 15-ին, ժամը 04:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել […] ...
08:15 15.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:08 15.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 15-ին, ժամը 00:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:51-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
08:00 15.07.2025
Հրդեհ Եղվարդ քաղաքումՀուլիսի 15-ին, ժամը 01:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...
23:59 14.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...