Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+34.09 oC

Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

14:23 14.07.2025

Հուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպավում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ ՝ 18-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Մարզերում հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին, 18-19-ին կեսօրից հետո, 16-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 14-19-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն

19:00 14.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Նախագահը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն: Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարևորությունը, երկու կողմերը, ի թիվս այլ հարցերի, […] ...

ՌԴ ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՍԱՏՄ-ն հրավիրում է քննարկման

18:53 14.07.2025

ՌԴ ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՍԱՏՄ-ն հրավիրում է քննարկման

Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրավիրում է քննարկման։ «Բոլոր ցանկացողներին առաջարկում ենք վաղը՝ հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, լինել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում, հասցեն՝ Կոմիտաս 49/2։ Քննարկմանը կմասնակցի ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Լաթաքիայում մոլեգնող անտառային հրդեհները հաջողվել է մարել

18:45 14.07.2025

Լաթաքիայում մոլեգնող անտառային հրդեհները հաջողվել է մարել

Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հրշեջ ջոկատների, ինչպես նաև թուրքական և արաբական տարբեր երկրների աջակցող խմբերի մասնակցությամբ ինտենսիվ մարման գործողությունների արդյունքում կասեցրել է Լաթաքիայի նահանգում անտառային հրդեհների տարածումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։ Հրդեհաշիջման խմբերը շարունակել են հրդեհներից տուժած բոլոր տարածքներում իրականացնել համապարփակ սառեցման գործողություններ՝ միաժամանակ հսկողություն հաստատելով այդ վայրերում։ Անտառային հրդեհները մոլեգնում էին […] ...

Վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

18:37 14.07.2025

Վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 9-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանից «որովայնի առաջային և կողային պատի կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել […] ...

Վարչապետը ժամանել է Փարիզ

18:30 14.07.2025

Վարչապետը ժամանել է Փարիզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Ելիսեյան պալատում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...

Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

18:22 14.07.2025

Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և նախորդ օրը ակտիվիստի և ավագանու անդամի կողմից վարչական շրջանի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը: Նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ […] ...

BACK_TO_TOP