23:37 23.03.2022
Մադրիդի ավտոնոմ համալսարանում Universidad Autónoma de Madrid այսօր անցկացվեց Հայաստանի օր, որի շրջանակներում ցուցադրվեց նաև իսպանացի հայտնի լրագրող Միգել Անխել Նիետոյի՝ Հայաստանի մասին պատմող «Արարատի ստվերը» փաստագրական ֆիլմը։ Միջոցառմանը ներկա էին և բանախոսություններով հանդես եկան դեսպան Սոս Ավետիսյանը, նույն համալսարանի դասախոսներ Ռոբերտո Կիրոս Ռոսադոն, Ֆերնանդո Կամաչո Պադիյան և Միգել Անխել Նիետոն։
Դեսպան Ավետիսյանը ներկայացրեց վերջին տասնամյակներում Հայաստանի վարած արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու մարտահրավերները, Արցախյան հիմնահարցն ու հակամարտության կարգավորման գործընթացը, ներկայումս Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ու հայ-թուրքական երկխոսության առկա փուլը։ Իսպանիայի և, հատկապես, Կադիսում ու Սևիյայում դեռևս դարեր առաջ բնակություն հաստատած հայ վաճառականների գործունեության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության շրջանում Իսպանիայի դիրքորոշման մասին բավականին հետաքրքրաշարժ ելույթներ ունեցան Ռոբերտո Կիրոս Ռոսադոն և Ֆերնանդո Կամաչո Պադիյան։
Իսպանիայում Հայաստանի դեսպանությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում Մադրիդի ինքնավար համալսարանի ղեկավարությանը և, հատկապես, դասախոս Ֆերնանդո Կամաչո Պադիյային՝ դեսպանության հետ համագործակցությամբ այս հրաշալի միջոցառումը կյանքի կոչելու համար։
08:45 15.07.2025
Պիստորիուս. Գերմանիան և ԱՄՆ-ը պատրաստվում են Կիևին մատակարարել երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգԲեռլինը և Վաշինգտոնը պատրաստվում են Կիևին մատակարարել մոտ 2 միլիարդ եվրո արժողությամբ երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, այս մասին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Սակայն վերջնական տեխնիկական, լոգիստիկ և ֆինանսական մանրամասները դեռ պետք է պարզաբանվեն», – մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։ Պիստորիուսը հավելել […] ...
08:35 15.07.2025
Լավրովը կմասնակցի ՇՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Չինաստանում։ Լավրովը Չինաստան է ժամանել ԿԺԴՀ-ից։ Ավելի վաղ նա այցելել էր Մալայզիա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանդիպումը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի նախապատրաստման կարևոր փուլ, որը տեղի կունենա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Տյանցզինում։ Նախարարները […] ...
08:24 15.07.2025
ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհՀուլիսի 15-ին, ժամը 04:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել […] ...
08:15 15.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:08 15.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 15-ին, ժամը 00:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:51-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
08:00 15.07.2025
Հրդեհ Եղվարդ քաղաքումՀուլիսի 15-ին, ժամը 01:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...