18:30 27.03.2022
Ս.թ. մարտի 20-29-ը Նորվեգիայի Համար քաղաքում ընթացող Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքական թիմը հանդես եկավ 12 հոգանոց մարզիկների կազմով: Նրանց ուղեկցեց Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյանը, հավաքականի երկրորդ մարզիչ՝ Անդրանիկ Այվազյանը և ՀՀՖ գլխավոր քարտուղար՝ Արեգ Սարիբեկյանը:
Մարզիկների առաջին խումբը մարտի 10-20-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացրեց ուսումնամարզական հավաք, ովքեր ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո մեկնեցին Եվրոպայի առաջնությանը:
Եվրոպայի առաջնությունից մարզիկները նվաճեցին 10 մեդալ՝ 7ոսկի և 3 արծաթ: Գերազանց արդյունք ցույց տվեց 2021 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցած, օդամղիչ ատրճանակ ձևի մարզուհի՝ Էլմիրա Կարապետյանը/անձնական մարզիչ՝ Արմեն Ավագյան/, ով խոցելով 573 միավոր, ընդհամենը 1 միավոր չբավարարացնելով եզրափակիչ փուլին գրավեց 9-րդ հորիզոնականը: Հաջորդ օրը Էլմիրա Կարապետյանն օդամղիչ ատրճանակ, 10մ, 30+30 կրարոց թիմային միքս վարժությունում /1 տղա+1 աղջիկ/, խոցել է 290 միավոր՝ կրկին ցույց տալով գերազանց արդյունք:
Ստորև ներկայացված են մասնակիցների արդյունքները և գրաված տեղերը.
Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց
Տղամարդիկ /մեծահասակ/
Հրաչ Բաբայան 621,3 միավոր, 44-րդ տեղ
Տղաներ/երիտասարդ/
Վրեժ Թորոսյան 619,9 միավոր, 19-րդ տեղ
Հայկ Բաբայան 609,6 միավոր, 43-րդ տեղ
Գագիկ Նիկողոսյան 597,6 միավոր, 48-րդ տեղ
Աղջիկներ/երիտասարդ/
Ալլա Պողոսյան 619,0 միավոր, 43-րդ տեղ
Միլենա Պողոսյան 613,1 միավոր, 56-րդ տեղ
30+30+30 կրակոց, թիմային վարժություն
/3 տղա/, երիտասարդներ
Վրեժ Թորոսյան/ 309,0/
+
Հայկ Բաբայան/304,9/
+
Գագիկ Նիկողոսյան /301,1/
18-րդ տեղ
30+30 կրակոց, թիմային միքս վարժություն
/1 տղա+1 աղջիկ/ երիտասարդներ
Հայկ Բաբայան /306,0 /
+
Ալլա Պողոսյան /310,0/
24-րդ տեղ
Վրեժ Թորոսյան /308,6/
+
Միլենա Պողոսյան /308,6/
22-րդ տեղ
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց
Տղամարդիկ /մեծահասակ/
Նորայր Առաքելյան 571 միավոր, 32-րդ տեղ
Կանայք /մեծահասակ/
Էլմիրա Կարապետյան,573միավոր,9րդ տեղ
30+30 կրակոց, թիմային միքս վարժություն/1 տղամարդ+1 կին/ մեծահասակներ
Նորայր Առաքելյան /278 միավոր/
+
Էլմիրա Կարապետյան /290 միավոր/
18-րդ
10մ, վազող թիրախ
նորմալ վազք, 30+30 կրակոց
Տղամարդիկ /մեծահասակ/
Հովհաննես Մարգարյան 566միավոր,6րդ տեղ
Կանայք /մեծահասակ/
Լիլիթ Մկրտչյան 561 միավոր,1-ին տեղ
Արուսյակ Գրիգորյան 557 միավոր,2-րդ տեղ
խառը վազք, 20+20 կրակոց
Տղամարդիկ /մեծահասակ/
Հովհաննես Մարգարյան 373միավոր,6րդ տեղ
Կանայք /մեծահասակ/
Լիլիթ Մկրտչյան 373 միավոր, 1-ին տեղ
Արուսյակ Գրիգորյան 370 միավոր,2-րդ տեղ
Տղաներ/երիտասարդ/
Գոռ Խաչատրյան 383 միավոր, 1-ին տեղ
Աղջիկներ/երիտասարդ/
Գոհար Հարությունյան 378 միավոր,1-ին տեղ
թիմային միքս, 20+20 կրակոց
/1տղամարդ+1 կին/ մեծահասակներ
Գոռ Խաչատրյան + Գոհար Հարությունյան, 368 միավոր, 1-ին տեղ
Հովհաննես Մարգարյան + Լիլիթ Մկրտչյան , 367 միավոր, 2-րդ տեղ
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...