Ներսիկ Նազարյանը խլել է ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանի բիզնեսը․ «Ժամանակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Ներսիկ Նազարյանը խլել է ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանի բիզնեսը․ «Ժամանակ»

09:03 28.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանը, ևս օգտվելով Հայաստանում իրավիճակի փոփոխությունից, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով, թե ինչպես են տարիներ առաջ իր հետ վարվել Հայաստանում՝ խլելով իր հիմնադրած բիզնեսը:

Իսկ բիզնեսը խլողը եղել է Երևանի նախկին ոստիկանապետ, ԱԻ նախարարի նախկին տեղակալ Ներսիկ Նազարյանը:

2003 թվականին Զուրաբ Շամոյանի, Կարեն և Սերգեյ Մարտիրոսյանների կողմից հիմնադրվել է «Մարսերալ» ՍՊԸ-ն: Բիզնեսը սկսելու համար 120 հազար դոլար գումարը ներդրել է Շամոյանը: Շամոյանը եղել է 50 տոկոսի բաժնետեր, իսկ մնացած բաժնեմասը կիսվել է Սերգեյ և Կարեն Մարտիրոսյանների միջև:

ՍՊԸ-ի տնօրեն է նշանակվել Սերգեյ Մարտիրոսյանը, իսկ հիմնադիր է գրանցվել վերջինիս կինը՝ Մարինե Կոստիկյանը:

Մարտիրոսյան եղբայրները Շամոյանին վստահեցրել էին, որ ճիշտ չի լինի բիզնեսը գրանցել նրա անունով, քանի որ ազգությամբ եզդի է և Հայաստանում խնդիրներ կունենա հարկային ծառայությունների հետ:

Մարտիրոսյան եղբայրներն այնուհետև Շամոյանին առաջարկել են բիզնեսը խնդիրներից հեռու պահելու համար «կռիշ ունենալ», և որպես նրանց բիզնեսի «կռիշ» հանդես է եկել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, որին էլ տարիներ շարունակ, Շամոյանի խոսքով, ընկերության միջոցներից բավականին մեծ գումարներ են տրամադրվել՝ 2005-2007 թվականներին ամսական 3000 դոլար, իսկ դրանից հետո մինչև 2009 թվականը՝ 7000 դոլար, իսկ մինչև 2010 թվականը՝ 12 հազար դոլար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ․ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը

14:31 26.06.2025

Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ․ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2025 թվականի հունիսի 23-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Սուրեն Ավագյանն ու նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հաշտության համաձայնությունը հաստատող վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 50 միլիոն դրամ, իսկ 37 միլիոն 622 հազար դրամը՝ հաջորդող […] ...

Խամենեին շնորհավորել է իրանցիներին Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ

14:28 26.06.2025

Խամենեին շնորհավորել է իրանցիներին Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին շնորհավորել է ժողովրդին Իսրայելի հետ հակամարտությունում տարած հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ չար սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ (նկատի ունենալով Իսրայելը)», – մեջբերում է Խամենեիի մամուլի ծառայությունը նրա խոսքերը։ ...

Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը․ Ավանեսյան

14:20 26.06.2025

Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը․ Ավանեսյան

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումի (EFMA 2025) պաշտոնական բացմանը: Սա մի հարթակ է տարբեր երկրների բժշկական համայնքների միջև փորձի փոխանակման, առողջապահական քաղաքականությունների բարելավման և համակարգային համագործակցության խորացման համար: «Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը` հիմնվելով բուժծառայությունների հասանելիության, բարձր որակի ապահովման, արդարության և ոլորտի կայուն զարգացման վրա: Մենք այժմ դժվար և մեծ ջանքեր […] ...

Մբապեն կրկին դուրս է մնացել «Ռեալի» հայտացուցակից

14:11 26.06.2025

Մբապեն կրկին դուրս է մնացել «Ռեալի» հայտացուցակից

Կիլիան Մբապեն կրկին դուրս է մնացել Մադրիդի «Ռեալի» հայտացուցակից ու բաց կթողնի նաև «Զալցբուրգի» դեմ աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին` երրորդ տուրի հանդիպումը։ Մբապեն հունիսի 25-ին մարզվել էր «Ռեալի» ընդհանուր խմբի հետ ու նախնական տեղեկություններով` պետք է մասնակցեր ավստրիական թիմի հետ խաղին։ 26-ամյա ֆուտբոլիստը ստամոքսաաղիքային խնդիրների պատճառով հունիսի 19-ին հոսպիտալացվել էր, սակայն ժամեր անց […] ...

21-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից, խափանման միջոցը՝ կալանք

14:04 26.06.2025

21-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից, խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 24-ին բաժին է ներկայացել օտարերկրացի 21-ամյա մի երիտասարդ: Նա Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի քանի հանցանքների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

13:55 26.06.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Հանրապետությունում հունիսի 26-ի և 27-ի ցերեկն ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր։ Հորդորում ենք 11:00-17:00 խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Երևանում հունիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ։ […] ...

BACK_TO_TOP