21:50 28.03.2022
Anonymous հաքերների խումբը հրապարակել է «գաղտնիքներ», որոնք իբր գողացել են Ռուսաստանի բանկից։
Անցյալ շաբաթ հաքերները Twitter-ում հայտարարեցին, որ հաջողությամբ կոտրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալների բազան։ Այնուհետև պնդում էին, որ ավելի քան 35000 գաղտնի ֆայլեր կհրապարակվեն 48 ժամվա ընթացքում: Ավելի ուշ Ռուսաստանի բանկը հերքել է իր տեղեկատվական համակարգերի կոտրելը։ Սակայն ուրբաթ երեկոյան խումբն իրագործեց իր սպառնալիքը՝ հրապարակելով «CBR-ից 28 գիգաբայթ տվյալների արտահոսք»։ «ՌԻԱ Նովոստին» հետաքննել է, թե կա՞ն արդյոք Ռուսաստանի տնտեսական «գաղտնիքներ»։
Ընդհանուր առմամբ խումբը հրապարակել է փաստաթղթերի 10 թղթապանակ։ Գործակալության վերլուծությունների համաձայն՝ ֆայլերի մեծ մասը, չնչին բացառություններով, պարունակում է հին տեղեկություններ․ մինչև 2018թ. ֆայլերը ներկայացված են անգլերենով և ռուսերենով: Գործակալության կողմից հրապարակված արխիվից ուսումնասիրված բոլոր փաստաթղթերը հասանելի են Կենտրոնական բանկի կայքում։
Հրապարակված փաստաթղթերի մեծ մասը բանկերի ֆինանսական հաշվետվություններն են, իսկ որոշ վարկային կազմակերպություններ, որոնց հաշվետվություններն արխիվացված են, արդեն կորցրել են լիցենզիան։ Կան նաև աուդիտի հաշվետվություններ և տարբեր բացատրություններ հայտարարությունների համար, որոնք սովորաբար «կցվում» են փաստաթղթի վերջնական տարբերակին:
Հրապարակված տվյալների բազան պարունակում է նաև բանկերի սեփականատերերի հնացած տվյալներ:
Տվյալների բազաները պարունակում են բազմաթիվ փաստաթղթեր տնտեսական վիճակագրության տարբեր ժամանակաշրջանների համար: Տվյալներ կան միջազգային պահուստների, անդրսահմանային տրանսֆերտների, օտարերկրյա ուղղակի ներդրումների, վճարային հաշվեկշռի, արտահանման-ներմուծման գործարքների և այլնի վերաբերյալ։
10:14 25.05.2025
Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվելՄայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...
10:00 25.05.2025
Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհինՄայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...