«Ես եմ» ծրագրին դիմող նորակոչիկների թվի նվազում-ավելացում չկա. ՊՆ-ն պատրաստ է ընդունել բոլոր ցանկացողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

«Ես եմ» ծրագրին դիմող նորակոչիկների թվի նվազում-ավելացում չկա. ՊՆ-ն պատրաստ է ընդունել բոլոր ցանկացողներին

15:12 28.07.2018

Կենտրոնական հավաքակայանից այսօր ծառայության են մեկնում պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագրին դիմած նորակոչիկները։ Նրանք կծառայեն երեք տարի ու ընթացքում կկարողանան ամսվա մեջ մեկ շաբաթ անցկացնել տանը։ Նորակոչիկների մի մասն այս ծրագիրն ընտրել է պարբերաբար տուն այցելելու համար, մյուս մասը նախատեսում է տուն գնել ծառայության ավարտին տրվող գումարով։ Կան նաև այնպիսիները, որոնք ընկերներով են դիմել ծրագրին՝ նույն տեղում ծառայելու համար։

Ծրագրին դիմածների կոնկրետ թիվը նախարարությունից չեն բացահայտում, բայց նշում են, որ բոլոր դիմողներին պատրաստ են ընդունել, եթե նրանք բավարարում են պահանջներին։

«2018 թվականի ամառային զորակոչին «Ես եմ» ծրագրով դիմողների թվաքանակը գրեթե նույնն է։ Այսինք, պահպանվում է նույն աշխատանքային դինամիկան, և զորակոչվողները նույն շրջանակներում են լինելու, ինչ նախորդ զորակոչին, երբ առաջին անգամ ծրագիրը դրվեց շրջանառության մեջ և կյանքի կոչվեց»,– ShantNews.am-ի հետ զրույցում այսօր տեղեկացրեց ՀՀ հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ Արեն Սարգսյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ «Ես եմ» ծրագրին դիմողների մասին նախնական տեղեկություններ ունեին, քանի որ տարածքային զինկոմիսարիատներում հետաքրքրվել էին, այնպես որ թիվը կանխատեսելի էր. սակայն դիմորդների քանակը նվազեցնելու կամ ավելացնելու միտում չունեն։

«Երկու նախապայման է դրված՝ առողջական վիճակով չունենալ սահմանափակում մարտական հերթապահության ընդգրկվելու համար և ունենալ առնվազն հիմնական կրթության ավարտական վկայական։ Այս պայմանները բավարարելու դեպքում բոլոր դիմողները կարող են ընդգրկվել այս ծառայությանը։ Պաշտպանության նախարարությունը որևէ սահմանափակում չունի այս հարցում»,– նշեց փոխգնդապետը։

Դիմորդների մի մասը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ծառայության ավարտին իրենց տրվող գումարով նախատեսում է տուն գնել (հիպոտեկային վարկի կանխավճար տալ)։ Բայց ծրագիրը նախատեսում է, որ այդ գումարը (5 մլն դրամ) կարելի է օգտագործվել նաև բարձրագույն կրթություն ստանալու և գյուղատնտեսական բիզնես ձեռնարկելու համար։ Պաշտոնյան ShantNews.am-ին տեղեկացրեց, որ ծրագրի դիմորդներից ու ծնողներից իրենք ստանում են առաջարկներ այս սահմանափակումն ընդլայնելու համար, նրանք ցանկանում են գումարը տնօրինել նաև այլ ձևերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

22:36 02.08.2025

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

21:42 02.08.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

BACK_TO_TOP