16:17 28.07.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու անհրաժեշտության մասին Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարում: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է Մոսկվայից բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը:
«Հայաստանի ԱԳՆ-ն քաջատեղյակ է այն կարգին, համաձայն որի՝ հենց այս երկիրը պետք է ընթացք տա իր ներկայացուցիչ հանդիսացող գլխավոր քարտուղարին հետ կանչելու գործընթացին»,- նշել է աղբյուրը:
Դիվանագետը հիշեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, ապա նշել.
«Այսօր Հայաստանի ԱԳՆ-ն իր ոչ արհեստավարժությամբ զարմացնող առաջարկով է հանդես եկել՝ ՀԱՊԿ անդամ-երկրներին դիմելով կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության խնդրով: Նման հայտարարություն լսելն էլ ավելի տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները իրենց արտահայտությունը չեն գտել արտաքին քաղաքական գերատեսչությունում, որն էլ հենց բոլորովին վերջերս ՀԱՊԿ-ին ներկայացրել է Խաչատուրովի թեկնածությունը, և որ ամենակարևորն է՝ գիտե այն ընթացակարգը, համաձայն որի՝ հենց ինքը՝ Հայաստանը պետք է ընթացք տա ՀԱՊԿ՝ իր երկրի ներկայացուցիչ հանդիսացող գլխավոր քարտուղարի հետկանչման գործընթացին»:
12:40 23.07.2025
ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներինՍտոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի […] ...
12:30 23.07.2025
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանումՍամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության […] ...
12:27 23.07.2025
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել քրիստոնյաների հալածանքները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձևերՄիացյալ Նահանգների սենատոր Ջոշ Հոուլին Սենատին, իսկ ներկայացուցիչ Ռայլի Մուրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել քրիստոնյաների հալածանքներն, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր: Այս մասին նշված է Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ։ «Այս երկկուսակցական բանաձևերն արտացոլում և ամրապնդում են Կոնգրեսի կողմից հայ քրիստոնյաների առջև ծառացած […] ...
12:17 23.07.2025
Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եգիպտոսի ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին կայացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել միջպետական երկխոսության ակտիվացմանը: Լիահույս […] ...
12:05 23.07.2025
Աշխատանքային այցի ընթացքում ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի ՆԳՆ ենթակա ծառայություններում հանդիպումներ է ունեցելՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։ Վրաստանի ՆԳ փոխնախարարներ Գիորգի Բութխուզիի և Ալեքսանդրե Դարախվելիձեի ուղեկցությամբ Արփինե Սարգսյանն ու ՆԳ նախարարության պատվիրակության անդամները շրջել են կենտրոնում։ Կենտրոնի տնօրեն Գիորգի Արսոշվիլին մանրամասն ծանոթացրել է կենտրոնի հիմնական […] ...