5 նշան, որ ինքնասիրահարվածության եք հակված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+26.09 oC

5 նշան, որ ինքնասիրահարվածության եք հակված

12:49 10.04.2022

Ինքնասիրահարվածներին նաև անվանում են նարցիսիստներ: Ո՞վքեր են նրանք, ինչո՞վ են վտանգավոր և ինչպե՞ս ճանաչել նարցիսիստին:

Հոգեբան Ռոնիա Ֆրեյզերը նկարագրում է նարցիսիստին որպես մեկը, ով հավանաբար կշշմեցնի ձեզ ռոմանտիկ ժեստերով, մինչ ձեր նկատմամաբ հոգեբանական ճնշման  սեփական մեթոդները կիրառելը: «Հիմնական ցուցիչներից մեկը  «մեծ ինքնասիրության զգացումն է» և սեփական անձի կարևորությունը, համոզմունքը, որ նա առանձնահատուկ է»:

Բայց կարող են լինել  նաև թաքնված նարցիսիզմի նշաններ: Ահա դրանիցից մի քանիսը:

1. Նրանք անտեսում են ուրիշների զգացմունքները

Եթե ​​դուք իսկապես ազնիվ եք ինքներդ ձեզ հետ, ապա կփորձեք պատասխանել այս  հարցերին՝ իսկապե՞ս հետաքրքրում են այլ մարդկանց  հոգսերն ու մտահոգությունները:  Հոգեբան  Ռոնիա Ֆրեյզերն ասում է, որ  եթե գտնում եք, որ ժամանակ կամ համբերություն չունեք ինչ-որ մեկի հոգսերը լուծելու  կամ անգամ լսելու համար, ապա  հնարավոր է՝ ունեք  նարցիսական ​​հակումներ:

Նարցիսիստները սովորաբար անհարմար են զգում, երբ ուրիշները ցույց են տալիս իրենց զգացմունքները և, ամենայն հավանականությամբ, կհեռանան կամ ուշադրությունը  կշեղեն իրենց վրա:

2.Նրանք նսեմացնում են ուրիշներին, որպեսզի  ավելի լավ զգան

Նարցիսիստները բավարարվածություն են զգում, երբ նվաստացնում են ուրիշներին:   Հոգեբանն ասում է. «Եթե դուք երբեմն վտանգված, նսեմացած եք ձեզ զգում ուրրիշների ասածներից կամ արարքներից, գուցե ի պատասխան  նույնպիսի վարքագի՞ծ դրսևորեք նրանց նկատմամբ կամ  օգտագործեք ձեր գիտելիքները նրանց դե՞մ »:

3.Նարցիսիստները օգտագործում են սեփական խնդիրները, որպեսզի ուրիշները խղճան իրենց

Ռոնիա Ֆրեյզերն  ասում է, որ նարցիսիստները հակված են իրենց  խնդիրները ուրիշների վզին փաթաթել:   Իրենց լացակումած պատմությունները  հաճախ օգտագործում են ուշադրության ու խղճահարության կենտրոում հայտնվելու համար:  Դա նշանակում է, որ նարցիսիստները պատասխանատվություն չեն կրում իրենց համար, և մասնագետի համոզմամբ՝ «նրանք չեն փոխվի, քանի որ «միայն խոսում են, ոչ մի գործողություն»:

 

4 Նարցիսիտները  նախանձում են 

Եթե անընդհատ նախանձում եք այլոց ձեռքբերումներին, արտաքինին, ընտանիքին և ունեցվածքին կամ համեմատում ձեզ այլ մարդկանց հետ ,դա  ևս հոգեբանի համոզմամբ,  նարցիսիզմի  ցուցիչ  է:

5 Նրանք  լավ գործեր անում  են միայն գովասանքի համար

Եթե բարեգործության մասին մտածում եք միայն այն պայմանով ,որ այդ մասին կիմանան բոլորը, ապա  դա ,հոգեբանի համոզմամբ, սխալ մտածելակերպի հետևանք է:  Եթե բարի գործերի համար ակնկալում եք  լայքեր և հավանումներ օնլայն հարթակում, ապա ամենայն հավանականությամբ, իսկապես  հետաքրրված չեք բարեգործությամբ, այլ  մտահոգվում եք սեփական անձի գովասանքի ու  փառաբանման մասին,    դա  արդեն նարցիսիզմի հաստատ նշան է,համոզված է  հոգեբանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր և թմրանյութ են հայտնաբերել

18:56 23.06.2025

Արմավիրի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր և թմրանյութ են հայտնաբերել

Հունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել է տեղեկություն, որ Այգեշատ գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդն իր հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 20 բույս, նաև ապակյա տարաներ` լցված չորացրած կանեփանման զանգվածով: Տղամարդը հայտնել է, որ կանեփն ինքն […] ...

Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է. վարչապետ

18:48 23.06.2025

Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է. վարչապետ

Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

18:42 23.06.2025

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

Հունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Ներքին գործերի նախարարությունում Գելա Գալաձեին դիմավորել է նախարար Արփինե Սարգսյանը։ Տեղի է ունեցել պաշտոնական արարողություն։ Վրաստանի և Հայաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Պաշտոնական արարողությունից հետո կողմերի միջև […] ...

Սաբալենկայի անակնկալ պարտությունը

18:35 23.06.2025

Սաբալենկայի անակնկալ պարտությունը

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չի կարողացել դուրս գալ Բեռլինի WTA-500 կարգի մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում բելառուս թենիսիստուհին 2-6, 4-6 հաշվով պարտվել է «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 2023թ. չեմպիոն Մարկետա Վոնդրոուշովային (Չեխիա, 164-րդ ռակետ)։ Վոնդրոուշովան եզրափակչում մրցել է Սինյույ Վանի (Չինաստան, 49-րդ ռակետ) հետ և հաղթել 7-6, 4-6, 6-2 հաշվով։ ...

Լոռիում մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը

18:27 23.06.2025

Լոռիում մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը: 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով: […] ...

ԱՄՆ-ը միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու Իսրայելի մտադրությունը. WSJ

18:20 23.06.2025

ԱՄՆ-ը միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու Իսրայելի մտադրությունը. WSJ

Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի պաշտոնյաներին խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ձգտում է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին, սակայն ձգտում է դադարեցնել պատերազմը։ Թեհրանը, գրում է թերթը, կանգնած է «վտանգավոր ընտրության» առաջ՝ կա՛մ հակահարված տալ ԱՄՆ-ին՝ նպաստելով պատերազմի […] ...

BACK_TO_TOP