ԵՄ-ն անձնական պատժամիջոցներ է սահմանել 217 անձանց և 18 կազմակերպությունների նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.16 oC

ԵՄ-ն անձնական պատժամիջոցներ է սահմանել 217 անձանց և 18 կազմակերպությունների նկատմամբ

15:30 08.04.2022

ԵՄ-ն, որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի մաս, անձնական պատժամիջոցներ է սահմանում 217 անձանց և 18 կազմակերպությունների, այդ թվում՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարության 179 ներկայացուցիչների և պատգամավորների նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, ասվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից տարածված հայտարարության մեջ։

«Եվրահանձնաժողովը ողջունում է նաև 217 անձանց և 18 կազմակերպությունների համալրումը պատժամիջոցների ցուցակներում, որոնց թվում են Դոնեցկի և Լուգանսկի այսպես կոչված «կառավարությունների» և «խորհրդարանների» 179 անդամներ»,- ասվում է փաստաթղթի մեջ։

Հաղորդվում է, որ 2014 թվականից ԵՄ պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված անձանց և կազմակերպությունների ընդհանուր թիվը կկազմի համապատասխանաբար 1091 և 80։

Հակառուսական պատժամիջոցների նոր մեղադրյալների անունները  ուրբաթ օրը կհրապարակվեն Եվրամիության պաշտոնական ամսագրում։ Հրապարակումից հետո ուժի մեջ կմտնեն սահմանափակող նոր միջոցները։

ԵՄ անձնական պատժամիջոցները նախատեսում են ֆիզիկական անձանց մուտքի արգելք դեպի ԵՄ, ինչպես նաև ԵՄ-ում ակտիվների առկայության դեպքում սառեցում, ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների համար:

«Հանձնաժողովը և արտաքին ծառայությունն աշխատում են հնարավոր պատժամիջոցների, այդ թվում՝ նավթի ներկրման լրացուցիչ առաջարկների վրա»,- ասվում է փաստաթղթի մեջ։

ԵՀ-ն ավելացրել է, որ դիտարկվում են նաև այլ առաջարկներ՝ կապված հարկերի կամ «հատուկ վճարման ուղիների, ինչպիսիք են պահուստային հաշիվները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր մարտահրավերի ժամանակն է․ 17-ամյա Անթոնի Սարդարյանը կհեռանակ «Նյուրնբերգից»

11:00 17.05.2025

Նոր մարտահրավերի ժամանակն է․ 17-ամյա Անթոնի Սարդարյանը կհեռանակ «Նյուրնբերգից»

17-ամյա հայ ֆուտբոլիստ Անթոնի Սարդարյանն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա գերմանական «Նյուրնբերգ» ակումբից։ Այդ մասին հարձակվողը տեղեկացրել է սոցցանցերի իր էջերում: Սարդարյանը չորս տարի խաղացել է «Նյուրնբերգի» տարբեր տարիքային թիմերում։ Այս մրցաշրջանում նա խաղացել է U17 թիմի կազմում` Լիգա A-ում, որտեղ 19 խաղում խփել է 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ «Չորս հիանալի տարիներից հետո […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին

10:37 17.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...

Թրամփը հայտարարել է, որ միայն ինքը կարող է կազմակերպել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը

10:10 17.05.2025

Թրամփը հայտարարել է, որ միայն ինքը կարող է կազմակերպել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ կկարողանա արագ համաձայնության գալ Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ «Կարծում եմ՝ մենք կարող ենք դա արագ անել», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը՝ խոսելով Մոսկվայի հետ շփումների մասին։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ միայն ինքը կարող է լուծել այս խնդիրը։ «Կարծում եմ՝ միայն ես կարող եմ դա […] ...

«Վեստ Արմենիայի» հայտարարությունը

09:49 17.05.2025

«Վեստ Արմենիայի» հայտարարությունը

Պրեմիեր լիգայից հեռացված «Վեստ Արմենիան» պաշտոնական հայտարարություն է տարածել: «ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշում է կայացրել՝ «Վեստ Արմենիային» գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով՝ Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղին չներկայանալու համար։ Ցավոք, «Վեստ Արմենիայի»՝ երկու խաղին չներկայանալու հետևանքով, մեր թիմը հեռացվում է Fastex Պրեմիեր լիգայից (2024/25 մրցաշրջան)։ 2024-ի հուլիսին ստանձնելով ակումբի ղեկը, […] ...

Թրամփը պնդում է, որ նավթով հարուստ Իրանը միջուկային էներգիայի կարիք չունի

09:30 17.05.2025

Թրամփը պնդում է, որ նավթով հարուստ Իրանը միջուկային էներգիայի կարիք չունի

 Իրանն ունի նավթի և գազի մեծ պաշարներ, ուստի խաղաղ միջուկային ծրագրի կարիք չունի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք ունեն առատ նավթ, բավականաչափ՝ 300 տարի ծառայելու համար: Դա լավ, մաքուր, կատարյալ նավթ է։ Երբ դուք ունեք անսահմանափակ նավթի և գազի պաշարներ, ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ խաղաղ միջուկային էներգիան։ Ես համաձայն եմ այն ​​իրավիճակների […] ...

Հունգարիայի վարչապետը հայտնել է, թե որ դեպքում խաղաղություն կհաստատվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

09:03 17.05.2025

Հունգարիայի վարչապետը հայտնել է, թե որ դեպքում խաղաղություն կհաստատվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնության կարելի է հասնել միայն Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքում։ Նրա կարծիքով, միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները բավարար չեն լինի։ «Դա չի աշխատի։ Եթե հույս ունեք, որ ռուսներն ու ուկրաինացիները կգան համաձայնության, սխալվում եք։ Դա տեղի չի […] ...

BACK_TO_TOP