Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» կոչվող որմնանկարները ոչնչացման եզրին են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+26.09 oC

Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» կոչվող որմնանկարները ոչնչացման եզրին են

14:43 30.07.2018

Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» կոչվող որմնանկարները ոչնչացման եզրին են: Դրանք գտնվում են Գյումրիի նախկին գալվանոմետրերի գործարանում: Վթարային շենքում որմնանկարների պահպանության մասին խոսք լինել չի կարող, թեև Մինասի այս գործերը պահպանվող հուշարձանների ցանկում են: Երկու որմնանկարների առանձին հատվածներ արդեն կորսված են:

«Մինաս Ավետիսյան» հիմնադրամը բարձրաձայնում է դրանց անհապաղ վերականգնման անհրաժեշտության մասին: Դրանք Մինասի այն գործերից են, որոնք վերականգնման ծրագրերում ընդգրկված եղել են, բայց հերթը վերականգնման այդպես էլ չի հասել: Առանց դուռ ու պատուհան, վթարային, կիսաքանդ շենքի նախասրահի երկու պատերը Մինասին աշխատանքային հարթակ են ծառայել: Որմնանկարները մեկ թեմայի շարունակությունն են:

«Ցերեկը» վառ ծագող արևն է պատկերում, որին հաջորդում է «Գիշերը»: Նկարիչն այստեղ աբստրակտ մոտեցում է ցուցաբերել: Սրանով էլ «Գիշերն» ու «Ցերեկը» տարբերվում են Մինասի մյուս գործերից: «Գիշեր» որմնանկարը համեմատաբար ավելի լավ է պահպանվել: 90-ականներին որմնանկարի վերականգնման առաջին փորձի ժամանակ այն հատուկ թղթով ծածկվել է: Դա օգնել է, որ նկարչական շերտը ժամանակավորապես չթափվի: Բայց 30 տարի անց հատուկ թուղթն էլ չի դիմացել:

Փոքր ու մեծ կտորներով փշրվող որմնանկարները պահպանվող հուշարձանների ցանկում են: 2010-ին այս կարգավիճակի շնորհիվ դրանք, ինչպես նաև հարևան պատին գտնվող «Թել են մանում» որմնանկարն ընդգրկվել էին վերականգնման ծրագրում: Վերջինը վերականգնվեց, «Գիշերն» ու «Ցերեկը» մնացին: Մշակույթի նախարարությունն անցած տարի մերժել է նաև կոնսերվացման համար գումար հատկացնելու հիմնադրամի խնդրանքը: Կոնսերվացումը հիմա արդեն անհրաժեշտություն է: Հակառակ դեպքում, ըստ նկարչի որդու, ամենաշատը մեկ տարուց որմնանկարներն ամբողջությամբ կոչնչանան:

«Մինաս Ավետիսյան» հիմնադրամը նորից է դիմելու մշակույթի նախարարություն: Իսկ փրկությունն այս որմնանկարների համար տեղափոխությունն է: Դրանք ևս Մինասի մոնումենտալ գործերի թանգարանի ցուցանմուշներ կարող են դառնալ: Իսկ նոր թանգարանի համար Գյումրիում արդեն տարածք են փնտրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

23:59 23.07.2025

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

Կենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

23:58 23.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

23:56 23.07.2025

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:55 23.07.2025

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

23:52 23.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

Հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

23:49 23.07.2025

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...

BACK_TO_TOP