19:45 12.04.2022
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի գլխավորած պատվիրակությանը։
«Հանդիպմանը հնարավորություն ունեցանք քննարկելու Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրերի պահպանությանն ուղղված համագործակցության ներկա վիճակը, փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար եղել է և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության տիրույթի կարևոր ուղղություններից մեկը։
Վկայակոչելով հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերութունները, փաստել եմ, որ առկա են բոլոր նախադրյալները բնապահպանության ոլորտում համագործակցության ավելի բարձր նշաձող սահմանելու համար։
Հանդիպմանը անդրադարձել ենք հայ-իրանական երկկողմ համագործակցության հեռանկարներին շրջակա միջավայրի ոլորտում, քննարկել ընթացիկ աշխատանքային հարցերի լայն շրջանակ»,- հանդիպմանը նշել է նախարարը:
Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը զեկույցի տեսքով իրանական կողմի գործընկերներին է ներկայացրել երկկողմ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։
Հանդիպման ավարտին կրկին անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին և վերահաստատել հավատարմությունը ընդհանուր հիմնարար արժեքներին։
«Հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մեր երկու երկրների միջև փոխգործակցության արդյունքում ձևավորված միջպետական համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդման անհրաժեշտությունը՝ կարևորում ենք ոլորտում առկա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ աշխատանքների ծավալումն ու ակտիվացումը։ Համատեղ ծրագրերի և միջոցառումների կյանքի կոչումը վստահաբար կնպաստի նաև տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»,- ասել է նախարարը։
11:49 17.05.2025
Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Մելանի Ջոլիին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կանադայի արդեն նախկին ԱԳ նախարար Մելանի Ջոլիին շնորհակալություն է հայտնել հայ-կանադական հարաբերություններն ու գործընկերությունն ավելի ամրապնդելու և իմաստալից դարձնելու համար՝ միաժամանակ շնորհավորելով նրան Կանադայի արդյունաբերության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին Արարատ Միրզոյանը նշել է X-ում կատարած գրառման մեջ։ «Բարեկամությունն ու անձնական նվիրվածությունը կարող են կարևոր շարժիչ ուժ […] ...
11:45 17.05.2025
Աննա Վարդապետյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սաների համար Վարպետաց դաս է անցկացրելԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մայիսի 16-ին, Պաշտպանության նախարարության «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան» հիմնադրամի պետ Ալեքսանդր Մանուչարյանի հրավերով, Վարպետաց դաս է անցկացրել Վարժարանի սաների համար՝ հրամանատարական առաջնորդության և Զինված ուժերում քրեական ենթամշակույթի կանխարգելման թեմայով: Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 25-ին և ապրիլի 8-ին ՀՀ գլխավոր դատախազը Վարպետաց դասեր էր անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան […] ...
11:21 17.05.2025
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին հաղթաթղթեր չունի և սպառնացել է Ռուսաստանին պատժամիջոցներովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ Վլադիմիր Զելենսկին ներկայումս ոչ մի հաղթաթուղթ չունի, և սպառնացել է Ռուսաստանին «ավերիչ» պատժամիջոցներով, եթե Ուկրաինայի հարցով համաձայնագիր չլինի։ «Ես միշտ ասել եմ, որ նա (Զելենսկին) ոչ մի հաղթաթուղթ չունի», – ասել է ԱՄՆ նախագահը՝ մեկնաբանելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունները։ Թրամփը հավելել է, որ […] ...
11:00 17.05.2025
Նոր մարտահրավերի ժամանակն է․ 17-ամյա Անթոնի Սարդարյանը կհեռանակ «Նյուրնբերգից»17-ամյա հայ ֆուտբոլիստ Անթոնի Սարդարյանն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա գերմանական «Նյուրնբերգ» ակումբից։ Այդ մասին հարձակվողը տեղեկացրել է սոցցանցերի իր էջերում: Սարդարյանը չորս տարի խաղացել է «Նյուրնբերգի» տարբեր տարիքային թիմերում։ Այս մրցաշրջանում նա խաղացել է U17 թիմի կազմում` Լիգա A-ում, որտեղ 19 խաղում խփել է 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ «Չորս հիանալի տարիներից հետո […] ...
10:37 17.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...
10:10 17.05.2025
Թրամփը հայտարարել է, որ միայն ինքը կարող է կազմակերպել ուկրաինական ճգնաժամի կարգավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ կկարողանա արագ համաձայնության գալ Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ «Կարծում եմ՝ մենք կարող ենք դա արագ անել», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը՝ խոսելով Մոսկվայի հետ շփումների մասին։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ միայն ինքը կարող է լուծել այս խնդիրը։ «Կարծում եմ՝ միայն ես կարող եմ դա […] ...