Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ նախագահին

16:23 19.04.2022

Ապրիլի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձան հայրենական և ազգային կյանքում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված Հայոց եկեղեցու և տարբեր ազգային հաստատությունների կողմից ձեռնարկվող կրթական, սոցիալական և զարգացման ծրագրերին:

Զրույցի ընթացքում խոսվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ երկարամյա համագործակցության մասին, որն արդյունավորվել է բազում ազգօգուտ և եկեղեցաշեն ծրագրերով։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին՝ բարձրորեն գնահատելով Միության կողմից դրսևորվող ոգին ու գիտակցությունը և Մայր Աթոռին ու Հայոց եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին ցուցաբերվող շարունակական զորակցությունը։

Ազգի առջև ծառացած արդի խնդիրներին հանդիման Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը հատկապես կարևորեցին երիտասարդ սերնդի կրթությանն ու հայեցի դաստիարակությանը, ազգային ինքնության պահպանությանն ու ազգային ոգու զորացմանը ուղղված ծրագրերի խթանումը։

Մասնավոր անդրադարձ կատարվեց Արցախի շուրջ մտահոգիչ զարգացումներին, Արցախի ազատ ու անկախ կյանքի դեմ ոտնձգություններին և արցախցիների կյանքում առկա դժվարություններին։ Ընդգծվեց անհրաժեշտությունը համազգային հետևողական ջանքերի գործադրման ի նպաստ Արցախի մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության և խնդիրների հաղթահարման։

Հանդիպման ընթացքում Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն արծարծեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին սփյուռքի համայնքային կյանքին, ձևավորվող նոր համայնքներին, հայապահպանության խնդիրներին, ինչպես նաև երիտասարդության ազգային և հոգևոր պատշաճ խնամատարության և սփյուռքի ազգային կառույցների և հաստատությունների զորացման կարևորությանը։ Կարևոր նկատվեց սփյուռքի ներուժի գնահատումը և համակարգված ծառայեցումը աշխարհասփյուռ համայնքների ազգային կյանքի աշխուժացմանը և հայրենական կյանքի առաջընթացին և բարօրությանը։ Քննարկվեցին հնարավոր ուղիները, որոնցով Եկեղեցին և ՀԲԸՄ կարող են սփյուռքին և հատկապես երիտասարդությանը ներգրավել հայրենիքի հզորացմանն ուղղված ծրագրերում և նախաձեռնություններում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

16:52 09.06.2025

Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել է

16:45 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել է

Հունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

16:38 09.06.2025

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 6-ին՝ ժամը 16:30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: 39-ամյա և 12-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

16:30 09.06.2025

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում: Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական […] ...

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

16:22 09.06.2025

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

Հունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

16:14 09.06.2025

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...

BACK_TO_TOP