17:55 19.04.2022
2022թ․-ի մարտը մինչ այժմ դիտված Երկրի ամենատաք հինգերորդ մարտն է: Այս մասին տեղեկացնում է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Անտարկտիկական ծովային սառույցի ծածկույթը կրճատվել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ։
«Համաձայն NOAA-ի Շրջակա միջավայրի տեղեկատվության ազգային կենտրոնի գիտնականների՝ այս տարվա մարտը աշխարհում հինգերորդ ամենատաքն է 1880թ․-ից ի վեր։
2022թ․ մարտ
Մարտ ամսվա ցամաքի և օվկիանոսի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանը 0.95°C-ով բարձր է եղել 20-րդ դարի միջինից (12.7°C)։
Տարածաշրջանային տեսանկյունից՝ Օվկիանիան գրանցել է իր չորրորդ ամենատաք մարտը, մինչդեռ Ասիան՝ իններորդ ամենատաքը։ Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայում, Եվրոպայում և Աֆրիկայում մարտ ամսվա ջերմաստիճանը միջինից բարձր է եղել։
2022թ. հունվար-մարտ2022թ․-ի սկզբից մինչ այժմ ցամաքի և օվկիանոսի մակերևույթի գլոբալ ջերմաստիճանի միջինը կազմել է 0.88°C, ինչի շնորհիվ այն դարձել է մինչ այժմ գրանցված հինգերորդ ամենատաք տարին։
Ասիայում գրանցվել է նաև տարեկան հինգերորդ ամենատաք ջերմաստիճանը, մինչդեռ Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Կարիբյան տարածաշրջանում և Օվկիանիայում հունվարից մարտ ամիսներին դիտված ջերմաստիճանը դասվել է թվով 20-րդ ամենաբարձրերի շարքին դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Աֆրիկան և Հյուսիսային Ամերիկան նույնպես միջինից ավելի տաք են եղել, բայց եղել են ամենացուրտը համապատասխանաբար 2012 և 2014թթ․-ին։•Գլոբալ միջին ջերմաստիճան
Մակերևույթային գլոբալ միջին ջերմաստիճանը 2022թ․ մարտին եղել է հինգերորդ ամենատաքը սկսած 1880թ․-ից, երբ սկսվել են գլոբալ ուսումնասիրությունները։
•Արկտիկական ծովային սառույցի ծավալը
Արկտիկական ծովային սառույցի ծավալը նվազել է 5,4%-ով 1981-2010թթ․ընթացքում, և եղել է իններորդ ամենափոքրը չափերով՝ ուսումնասիրությունների պատմության սկզբից։
•Հյուսիսային Ամերիկա
Թեև մայրցամաքի մեծ մասում մարտ ամսվա ջերմաստիճանն ավելի տաք է քան միջինը, Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասերում ջերմաստիճանը միջինից ավելի սառն է եղել։•Եվրոպա
Մարտը միջինից ավելի չոր էր Եվրոպայի մեծ մասում, բացառությամբ Պիրենեյան թերակղզու, որն ուներ միջինից ավելի խոնավ պայմաններ։ Ընդհանուր առմամբ Իսպանիայում մարտ ամսվա տեղումները եղել են նորմայից երկու անգամ ավելի։•Ասիա
Մարտ ամսին ռեկորդային տաք ջերմաստիճան դիտարկվել է Հարավային Ասիայի մեծ մասում։ Միջինում Ասիայում մարտը եղել է իններորդ տաք ամիսը դիտարկումների պատմության ընթացքում։•ԱՄՆ հարակից շրջաններ
Մի քանի եղանակային բռնկումներ մարտ ամսվա ընթացքում ուժեղ և վնասարար տորնադոներ են առաջացրել։•Հարավային Ամերիկա
Չնայած միջինից ավելի տաք ամսին, մարտ ամսվա ջերմաստիճանային շեղումները եղել են չնչին՝ 2014թ․-ի մարտից։•Աֆրիկա
Ընդհանուր առմամբ մարտը Աֆրիկայում միջինից տաք էր։ Սակայն շեղումը չնչին էր սկսած 2015թ․-ի մարտից։
•Գոմբե ցիկլոն
Գոմբեն համարժեք էր 3-րդ կարգի փոթորկի Սաֆֆիր-Սիմփսոնի սանդղակով, երբ այն 2022թ․-ի մարտի 11-ին հայտնվեց Մոզամբիկի հյուսիսում։ Ցիկլոնը տարածաշրջան է բերել ավերիչ քամիներ և հորդառատ անձրևներ։
•Համաշխարհային ցիկլոնի ակտիվություն
2022թ․-ի մարտին ամբողջ մոլորակում դիտվել է ցիկլոնների միջինից բարձր ակտիվություն, ընդհանուր առմամբ դիտվել է ինը փոթորիկ։•Ավստրալիա
Ավստրալիայում հինգերորդ ամենատաք մարտն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։•Նոր Զելանդիա
2022թ․-ի մարտը Նոր Զելանդիայում թվով ութերորդ ամենատաք մարտն էր, դիտարկումների ողջ պատմության ընթացքում։
•Անտարկտիկական ծովային սառույցի ծավալը
Անտարկտիկական ծովային սառույցի ծավալը 2022թ․-ի մարտի համար եղել է ռեկորդային ցածր՝ միջինից 30%-ով ցածր։ Միայն 2017թ․-ի մարտն ուներ ավելի փոքր ծավալ։•Անտարկտիկա
Մարտի կեսերին անսովոր տաք ջերմաստիճանը ազդել է Անտարկտիդայի որոշ հատվածների վրա, մի քանի վայրերում մարտին ջերմաստիճանային նոր ռեկորդներ են սահմանվել»։
16:22 09.06.2025
Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներումՀունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...
16:14 09.06.2025
Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...
16:08 09.06.2025
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար ՀայրապետյանՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թվականին պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ, կատարողականը եղել է 77,1 տոկոս: Հաշվետու տարում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրին հատկացվել է 5 մլրդ դրամ, որի դիմաց տարեկան ճշտված բյուջեն կազմել է 11,6 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 85,6 տոկոս: Այս մասին հունիսի 9-ին […] ...
16:00 09.06.2025
Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ումԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում է եղել անտառամերձ, բնակավայրերի և մայրուղիների հարակից տարածքներում փայտածուխի արտադրամասերում գործունեության կազմակերպման ընթացքում մթնոլորտ արտանետումներն ու առաջացող խնդիրները։ Ընդգծվել է, որ հատկապես անտառային հրդեհների կանխարգելման, բնակավայրերում մեծ […] ...
15:54 09.06.2025
«Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը 2024 թվականի հոկտեմբերի 18-ից 2025 թվականի փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, իրեն վերապահված լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելով, չարաշահել է ընկերության՝ իրեն ենթակա մի շարք փոստային բաժանմունքների աշխատակիցների վստահությունը՝ կատարելով խոշոր չափերով […] ...
15:45 09.06.2025
Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել էՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գողացել են Երևանի Փարպեցու փողոցի բակում կայանված իրեն պատկանող «Շեվրոլե» մակնիշի մեքենայի կողային հայելիների ապակիները և հովացման համակարգի երեսպատվածքի ցանցը։ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված արարքը կատարել է Սիլիկյան թաղամասի 30-ամյա մի բնակիչ։ Հունիսի 5-ին 30-ամյա տղամարդը […] ...