15:10 22.04.2022
ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով, առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, մեկ ֆիզիկական անձը կարող է ներմուծել անձնական օգտագործման մի շարք ապրանքներ:
Սակայն անհրաժեշտ է հիշել, որ կան որոշ ապրանքատեսակներ, որոնց տեղափոխման հետ կապված գործում են սահմանափակումներ: Մասնավորապես՝
– օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար առանց հավաստագրի թույլատրվում է ներմուծել կամ արտահանել ՀՀ-ում գրանցված կամ չգրանցված դեղեր՝ մինչև 10 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով, եթե դեղի նշանակման վերաբերյալ փաստաթղթերով հիմնավորված չէ բուժման կուրսի համար անհրաժեշտ ավելի մեծ քանակը:
– Առանց բուսասանիտարական հավաստագրի թույլատրվում է ՀՀ տարածք ներմուծել բարձր բուսասանիտարական ռիսկայնության` մինչև 5 կգ ենթակարանտինային ապրանքներ:
– Առանց անասնաբուժասանիտարական հավաստագրի և թույլատվության արգելվում է` անասնաբուժասանիտարական տեսանկյունից վտանգավոր ապրանքների, կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի ներմուծումը ՀՀ տարածք և արտահանումը ՀՀ տարածքից (բացառությամբ` մեկ ֆիզիկական անձի կողմից գործարանային փաթեթով կենդանական ծագման պատրաստի մինչև 5 կգ արտադրանքի ներմուծման` ապրանքի արտադրող և արտահանող երկրների անասնահամաճարակային ապահովության պայմանով, ինչպես նաև շուն և կատու՝ ոչ ավելի քան 2 գլուխ):
Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ, որի լրացման կարգը սահմանված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի թիվ 124 որոշմամբ։
Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքներին կարող եք ծանոթանալ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին կետով:
12:23 10.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ ՌաշիդինՖրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացման և փոխադարձ շահագրգռվածության հիման վրա կառուցվող քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն […] ...
12:20 10.06.2025
Al Jazeera․ Գազայում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում սպանված լրագրողների թիվը հասել է 227-ի, հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։ Ֆոտոլրագրող Մոհամմեդ Աբու Ալ-Աուֆը զոհվել է Գազա քաղաքի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում, որի հետևանքով զոհվել են նաև երեք շտապօգնության աշխատակիցներ։ Մահացած ֆոտոլրագրողն աշխատել է պաղեստինյան անկլավի մի քանի լրատվամիջոցներում։ Al Jazeera-ն […] ...
12:09 10.06.2025
2025 թվականի հինգ ամիսների ընթացքում վերականգնված գումարի չափը 3.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքինՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթների շրջանակներում 2025 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում վերականգնվել է պատճառված վնասից 3 մլրդ 39 մլն 968 հզր 646 ՀՀ դրամ գումար, որից պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է 2 մլրդ 934 մլն 94 հզր 642 ՀՀ դրամ, համայնքներինը՝ 4 մլն 500 […] ...
11:55 10.06.2025
Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:45 10.06.2025
Axios. Նեթանյահուն հակված է Իրանի դեմ ռազմական տարբերակինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի շատ հետաքրքրված է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար «ռազմական տարբերակի իրականացմամբ», հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վստահեցրել է, որ հրեական պետությունը որևէ ռազմական գործողություն չի ձեռնարկի Իրանի դեմ, քանի դեռ Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցում են միջուկային համաձայնագրի շուրջ։ Թրամփը […] ...