ՆԳ փոխնախարարը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+14.09 oC

ՆԳ փոխնախարարը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին

11:10 10.06.2025

Հունիսի 2-ից 6-ը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին, հայտմում են ՆԳՆ ՓԾ-ից։

«Արմեն Ղազարյանը ելույթով անդրադարձել է կլիմայական փոփոխություններով, գեոդինամիկ գործընթացներով, արդյունաբերական զարգացմամբ և տեխնոլոգիական վերափոխումներով պայմանավորված համաշխարհային մակարդակով աճող ռիսկերին՝ ընդգծելով, որ Հայաստանը վերահաստատում է ժամանակակից պահանջներին համահունչ՝ ներառական, հարմարվողական և կայուն կառավարման համակարգ ստեղծելու իր հանձնառությունը։

Փոխնախարար Ղազարյանը կարևորել է աղետների ռիսկերի կառավարման համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանի ՆԳ նախարարությունը վերանայել և ընդունել է ոլորտային ազգային ռազմավարությունը։ Նա մանրամասնել է պետության հետևողական մոտեցումը աղետների ռիսկերի նվազեցման, արդյունաբերական և տեխնածին ռիսկերին արձագանքման, կրթության միջոցով կայունության ամրապնդման և տարածաշրջանային ու միջազգային համագործակցության խորացման ուղղություններով։

Արմեն Ղազարյանը կարևորել է նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ նախաձեռնություններում՝ ընդգծելով Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ծրագրերը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ դպրոցական անվտանգության բարեփոխումները, 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության հարցերով COP-17 համաժողովի պատրաստակամությունը՝ որպես միջազգային համագործակցության կարևոր ցուցանիշ էկոհամակարգերի կայունության և կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ։

Այցի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալը երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Մասնավորապես՝ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) փոխգործադիր քարտուղար Դմիտրի Մարիյասինի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավար Նատալյա Ալոնսո Կանոյի և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) ներկայացուցիչների հետ։

Դմիտրի Մարիյասինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է «Անդրսահմանային ազդեցությամբ արդյունաբերական վթարների մասին» կոնվենցիայի շրջանակում Հայաստանի ներգրավվածության խորացմանը վերաբերող հարցեր։ Մարիյասինը բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ մասնակցությունը Կոնվենցիայի ղեկավարման խորհրդի աշխատանքներին և ընդգծել է համագործակցության մի շարք ռազմավարական ուղղություններ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել հետագա համագործակության շրջանակը։
ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման եվրոպական գրասենյակի ղեկավար Նատալյա Ալոնսո Կանոյի հետ հանդիպմանը վերահաստատվել է Հայաստանում ընթացող ոլորտային բարեփոխումների շրջանակներում նոր զարգացումների նշանակությունը, մասնավորապես, աղետների ռիսկի նվազեցման ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման, տարբերակված ապահովագրման և ներդրողների շրջանակի ընդլայնման ուղղությամբ։

Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկումն ուղղված էր վաղ ազդարարման համակարգերի արդիականացման ուղղությամբ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ կատարվող աշխատանքներին։ Հանդիպման նպատակն էր վերահաստատել միջազգային կառույցների պատրաստակամությունը ռիսկերի բացահայտման, ազդարարաման արդյունավետ գործիքակազմերի կիրառման և փորձի փոխանակման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP