Արմավիրի մարզի 44-ամյա բնակիչը ձերբակալվել է երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Արմավիրի մարզի 44-ամյա բնակիչը ձերբակալվել է երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

15:38 22.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ Արմավիրի մարզի 44-ամյա բնակչի կողմից երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 44-ամյա բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, կնոջ ծնողներին և եղբորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի որսորդական ողորկափող հրացանից մի քանի կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ, որի հետևանքով կնոջ հայրը՝ նույն համայնքի 69-ամյա բնակիչը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ կնոջ մայրն ու եղբայրը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Նույն օրը 44-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի առաջարկը Հայաստանին ու Ադրբեջանին. որքանո՞վ է այն իրատեսական ու մոտ խաղաղության պայմանագրի ստորագրումը

22:27 19.07.2025

Թրամփի առաջարկը Հայաստանին ու Ադրբեջանին. որքանո՞վ է այն իրատեսական ու մոտ խաղաղության պայմանագրի ստորագրումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և լավատեսորեն հայտարարել, թե ԱՄՆ-ն հրաշք է գործել ու խաղաղությունն արդեն մոտ է. «Հայաստան, Ադրբեջան․ մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է, եթե ոչ՝ արդեն իրականացված»,-ասել է Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Վերջին շրջանում Թրամփի կողմից սա առաջին նման հայտարարությունը չէ: […] ...

43-ամյա տղամարդը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

22:14 19.07.2025

43-ամյա տղամարդը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 17-ին Շնող գյուղի սկզբնամասում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Արևածագ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) պատժի կրումից խուսափելու համար. խափանման […] ...

SHANTNEWS

22:00 19.07.2025

SHANTNEWS

Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է անցկացնել բանակցությունների նոր փուլը հաջորդ շաբաթ

21:50 19.07.2025

Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է անցկացնել բանակցությունների նոր փուլը հաջորդ շաբաթ

Ուկրաինայի պատվիրակությունը ռուսական կողմին առաջարկել է հաջորդ շաբաթ անցկացնել բանակցությունների նոր փուլ, ասել է Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ համապատասխան առաջարկն արել է Ստամբուլում կայացած բանակցություններում Կիևի պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը։ «ԱԱԽ քարտուղար Ումերովը հայտարարել է, որ առաջարկել է ռուսական կողմին հաջորդ հանդիպումն անցկացնել հաջորդ շաբաթ։ Բանակցային դինամիկան […] ...

Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջ

21:37 19.07.2025

Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջ

Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարատովկա գյուղի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել թփերի ու ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […] ...

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:26 19.07.2025

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հուլիսի 19-ին, ժամը 13։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Honda» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի […] ...

BACK_TO_TOP