15:10 29.04.2022
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Գևորգյանն ապրիլի 28-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում «Եվրոպայում իրական ժողովրդավարության պաշտպանությունը և խթանումը» զեկույցի քննարկման ժամանակ:
«Պարո՛ն նախագահող, քննարկվող փաստաթղթերում կա երկու հարց, որոնք ուզում եմ առանձնացնել:
Նախ` կցանկանայի անդրադառնալ այն պնդմանը, որ, մեջբերում եմ, «ժողովրդավարությունը մեծամասնության դիկտատուրան չէ»: Ցավոք սրտի, սա այն ուղին է, որն անցած տարիներին ընտրել են մեր անդամ պետությունների մի շարք կառավարություններ:
Այս ուղին հաճախ հանգեցնում է մեկ քաղաքական ուժի կողմից իշխանության կոնսոլիդացման և, հետևաբար, ուռճացված գործադիր իշխանության: Հետո դա առաջ է բերում խորհրդարանի դերի և քաղաքական ընդդիմության աշխատանքի սահմանափակում: Ակնհայտ են նաև լրատվամիջոցների հանդեպ հետագա սահմանափակումները և խոսքի ազատության նոր արգելքները, ինչպես նաև միջամտությունը դատարանների աշխատանքին: Փաստորեն, մենք ականատես ենք լինում այսպես կոչված «լիբերալ դիկտատուրայի» ձևավորմանը:
Մեզանից շատերին անհայտ պատճառներով Եվրոպայի խորհուրդը և շատ այլ կազմակերպություններ մինչ այժմ նախընտրել են անտեսել վերը նշված միտումները: Հուսով եմ` դա ավանդական ժողովրդավարական արժեքների և նոր գլոբալ քաղաքականության միջև փոխզիջման արդյունք չէ: Կարծում եմ` «իրական ժողովրդավարություն» ապրանքանիշը չի կարող շնորհվել որևէ երկրի` ցանկացած աշխարհաքաղաքական հաշվարկների կամ նախապատվությունների պատճառով: Ավելին, ինձ թվում է, որ մեծամասնության դիկտատուրայի ներկայացված բացասական դրսևորումները մոնիտորինգի հատուկ առարկա պետք է դառնան կազմակերպության անդամ երկրներում:
Երկրորդ` հղում է կատարվում որոշակի «պատասխանատվությանն այլ անդամ պետությունների հանդեպ», որ պետք է ունենա իրական ժողովրդավարությունը` «արդարության և միջազգային համագործակցության վրա հիմնված խաղաղության» ընդհանուր նպատակին հասնելու համար: Ես համաձայն եմ սրա հետ, բայց կարծում եմ` «երկակի ստանդարտները» պետք է հանվեն:
Ակնհայտ է, որ նոր Եվրոպան մինչ այժմ չի կարողացել գտնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամենախելամիտ և նորագույն լուծումը: Մենք պետք է գիտակցենք, որ ազգային ինքնորոշման պատմականորեն ընդգծված ձգտումները շարունակելու են իրենց ազդեցությունն ունենալ մայրցամաքում եվրոպական ժողովրդավարական ուղու, խաղաղության և կայունության վրա, եթե չլինեն արդար և ազնիվ որոշումներ:
Հարգելի’ գործընկերներ, մենք չպետք է ունենանք այնպիսի դեպքեր, երբ անդամ պետություններում ժողովրդավարության որակն անտեսվի աշխարհաքաղաքական ցանկացած վերափոխումների պատճառով: Կարծում եմ` այս կազմակերպության հիմնադիրների տեսակետն էր, որ անդամ պետությունների ներսում և նրանց միջև հակադեմոկրատական գործընթացներն օբյեկտիվ գնահատականի արժանանան Ստրասբուրգում»,- նշել է Արմեն Գևորգյանը:
11:23 23.07.2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 18-ին չվերթի հաշվառումից հետո բաժին է տարվել և ձերբակալվել 42-ամյա օտարերկրյա քաղաքացի: Նա հունիսի 2-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր համակարգչային խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։ ...
11:10 23.07.2025
Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադաՆորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն տրանսպորտային ուշացումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև հետիոտնի անվտանգ տեղաշարժը: Նախագծային փուլն ավարտված է, ստացվել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Ընթացքում […] ...
10:59 23.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:53 23.07.2025
Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի ՌուսաստանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: ...
10:44 23.07.2025
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր ՍտամբուլումՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվելԼեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...