Ագրարային համալսարանում բացվել է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+31.09 oC

Ագրարային համալսարանում բացվել է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն

15:22 29.04.2022

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր պաշտոնապես բացվել է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև բուհի դասախոսներ և ուսանողներ:

Շնորհավորելով ներկաներին կենտրոնի բացման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է ագրոտեխնոլոգիական ուղղության զարգացումը մեր երկրում:

«Պետք է անենք հնարավորը՝ մեծացնելու մրցակցությունն այս ուղղությամբ, որպեսզի երիտասարդները ձգտեն ուսանել Ագրարային համալսարանում՝ մեզ համար կարևորագույն մասնագիտությունների գծով: Անասնաբուժության և անասնաբուծության բնագավառն այսօր շատ կարևոր է մեր երկրի համար: Մենք պետք է ունենանք որակյալ կադրեր, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքներով և հմտություններով: Այս կենտրոնի բացումն ուղղված է հենց այդ խնդրի լուծմանը»,- փաստել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով կենտրոնի ստեղծման գործում իրենց ներդրումն ունեցած բոլոր կողմերին: Վահրամ Դումանյանը վստահություն է հայտնել, որ նմանօրինակ կենտրոնի ստեղծումն էլ ավելի կոգևորի ուսանողներին, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը կգործի հարմարավետ և ժամանակակից միջավայրում:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն իր հերթին կարևորել է գերազանցության կենտրոնի առկայությունը հենց Հայաստանի ազգային ագրարային համալսարանում. «Անասնաբուժությունը միայն տեսական մասնագիտություն չէ. այն պահանջում է գործնական գիտելիքներ: Վստահ եմ, որ կենտրոնի գործունեությունը կնպաստի ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը»:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ևս կարևորել է կենտրոնի բացման իրողությունը՝ ընդգծելով, որ անասնաբուժության ոլորտը պետք է քայլի ժամանակին համահունչ:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհավորել է բուհի ուսանողներին՝ հավաստիացնելով, որ կենտրոնում ստեղծված են բոլոր նախադրյալները՝ բարձրակարգ և մրցունակ կրթություն ստանալու համար:

«Այսօր նաև անասնաբույժի օրն է, և այս մասնագիտական տոնն ինքնանպատակ չէ. այն ևս մեկ հնարավորություն է՝ վերհանելու ոլորտում առկա խնդիրները և խոսելու դրանց լուծումների մասին»,- շեշտել է ռեկտորը:

Անասնաբույժի օրվա կապակցությամբ և կենտրոնի ստեղծման գործում իրենց ներդրումն ունեցած անձինք արժանացել են շնորհակալագրերի, իսկ բուհի մի շարք դասախոսներ պարգևատրվել են ոսկե հուշամեդալով և շնորհակալագրերով՝ նվիրյալ մանկավարժ լինելու և սերունդների դաստիարակության գործում մեծ ավանդ ունենալու համար: Մրցանակները հանձնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նշենք, որ Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը հիմնադրվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում։ Այն կնպաստի հետազոտահենք մասնագիտական կրթության միջոցով ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը, ինչպես նաև լուրջ խթան կհանդիսանա ոլորտում կրթական և գիտական գործընթացների բարեփոխման ու արդիականացման համար։ Գերազանցության կենտրոնը նաև հնարավորություն կստեղծի ուսանողներին զինել գործնական հմտություններով, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական և վերապատրաստման ծառայություններ մատուցել ֆերմերներին ու գործող անասնաբույժներին:

Կենտրոնն ունի երեք հիմնական բաժիններ՝ անասնաբուժական ժամանակակից սիմուլյացիոն բաժին, կլինիկա և ուսումնական լսարաններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 23.07.2025

SHANTNEWS

Ֆրանսիայի արտգործնախարարը խոսել է Ուկրաինայի հարցում Թրամփի իրական դիրքորոշման մասին

11:47 23.07.2025

Ֆրանսիայի արտգործնախարարը խոսել է Ուկրաինայի հարցում Թրամփի իրական դիրքորոշման մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հաստատել է, որ Դոնալդ Թրամփը Պուտինին վերջնագիր է ներկայացրել Ուկրաինայում կրակը դադարեցնելու վերաբերյալ: Նախարարի խոսքով՝ սա ցույց է տալիս, որ Թրամփը որոշել է աջակցել Ուկրաինային և պատրաստ է նրան ռազմական օգնություն ցուցաբերել: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն՝ հղում անելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոյին, որը Խարկով […] ...

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին

11:35 23.07.2025

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին

Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր մարտի 17-ին: «Գյումրի» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ շտապօգնության խումբը «ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Գյումրիի Չարենցի փողոցի շենքերից մեկի 44-ամյա բնակչին: Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ էր նախաձեռնվել, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 18-ին պարզվել է, որ Տրդատ […] ...

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

11:23 23.07.2025

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 18-ին չվերթի հաշվառումից հետո բաժին է տարվել և ձերբակալվել 42-ամյա օտարերկրյա քաղաքացի: Նա հունիսի 2-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր համակարգչային խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։ ...

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա

11:10 23.07.2025

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն տրանսպորտային ուշացումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև հետիոտնի անվտանգ տեղաշարժը: Նախագծային փուլն ավարտված է, ստացվել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Ընթացքում […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ին

10:59 23.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

BACK_TO_TOP