Քննարկվել է «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» դրամաշնորհային ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+29.09 oC

Քննարկվել է «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» դրամաշնորհային ծրագիրը

15:57 04.05.2022

Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն հանդիպել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) էներգետիկայի և բնական պաշարների պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլի ղեկավարած պատվիրակության և KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանի հետ։

Ինչպես տեղեկացրին շրջակա միջավայրի նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է KfW-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) դրամաշնորհային ծրագիրը, որը միտված է Սյունիքի մարզի թվով 7 բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կարողությունների հզորացմանն ու կառավարման բարելավմանը, ինչպես նաև վերոհիշյալ ԲՀՊՏ-ների բուֆերային գոտու 32 համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։

Ինչպես նաև անդրադարձ է կատարվել «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրին, որի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 26 մլն եվրո, որը տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW միջոցով:

Նախքան հանդիպման օրակարգային հարցերին անցնելը, նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունել է գործընկերներին և տեղեկացրել, որ վերոնշյալ երկու ծրագրերն այսուհետ գտնվելու են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի համակարգման ներքո։

Նախարարն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետության համար չափազանց կարևոր այս երկու ծրագրերի իրականացման ամբողջ ընթացքը գտնվելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում, և որ ինքը հետամուտ կլինի որպեսզի ծրագրի ընթացքը դրվի ինստիտուցիոնալ հիմքի վրա և առաջացող խնդիրներին տրվեն սպառիչ և վերջնական լուծումներ։

Նախարարը նաև նշել է, որ խիստ հետևողական է լինելու, որպեսզի պահպանվեն ծրագրերի տարբեր փուլերի իրականացման ժամկետները։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը պատվիրակության ներկայացուցիչների հետ առավել մանրամասն քննարկել են ծրագրերին վերաբերող աշխատանքային հարցեր։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը նպաստել ծրագրերի անխափան և արդյունավետ ընթացքին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

23:59 23.07.2025

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

Կենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

23:58 23.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

23:56 23.07.2025

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

23:52 23.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

Հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

23:49 23.07.2025

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...

Հուլիսի 28-ից ՆԳՆ ՄՔԾ Էրեբունու բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ

23:47 23.07.2025

Հուլիսի 28-ից ՆԳՆ ՄՔԾ Էրեբունու բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ

Հուլիսի 28-ից Զաքյան 3 հասցեում գործող ՆԳՆ ՄՔԾ բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ։ Այս մասին հայտնել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված լինելու դեպքում հնարավոր է անձամբ դիմել նաև՝ Երևանում՝ ՄՔԾ գլխամասային գրասենյակ, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցե (Քաղաքացիության շնորհման վարչություն), մարզերում՝ ՄՔԾ […] ...

BACK_TO_TOP