Պտուղ-բանջարեղեն մթերող ընկերությունների հետ քննարկվել են ընթացիկ տարվա մթերումների կազմակերպմանն առնչվող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+29.09 oC

Պտուղ-բանջարեղեն մթերող ընկերությունների հետ քննարկվել են ընթացիկ տարվա մթերումների կազմակերպմանն առնչվող հարցեր

16:04 04.05.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 3-ին հանդիպում են ունեցել պտուղ-բանջարեղենի և խաղողի մեծածավալ մթերումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա մթերումների կազմակերպմանն առնչվող հարցեր, մասնավորապես ապրիլի 15-ին կառավարության կողմից ընդունված որոշման համատեքստում, որով կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» 2019 թ․փետրվարի 28-ի որոշման մեջ։

Քննարկման առարկա դարձան որոշման առանձին դրույթները, որոնց համաձայն խաղողի մթերումների համար տրամադրվող վարկի չափի հաշվարկում ներառվելու են միայն հումքի գնման այն պայմանագրերը, որոնք կկնքվեն մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ պտուղ-բանջարեղենի մթերումների համար՝ մինչև հունիսի 1-ը։

Ընկերությունների ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել ժամկետների սղության վերաբերյալ, ինչպես նաև նշված ժամանակահատվածում նախորդ տարվա պատրաստի արտադրանքի իրացման ընթացքով պայմանավորված մթերումների կողմնորոշիչ ծավալները պլանավորելու դժվարության առումով։ Նշվել է նաև, որ, ինչպես ցույց է տվել նախորդ տարիների փորձը, այդ ժամկետներում գյուղացիները ակտիվ չեն արձագանքում պայմանագրերի կնքման գործընթացին, հատկապես պտղի մթերման մասով։ Այդ իսկ պատճառով կարող են անհրաժեշտ քանակով պայմանագրեր չկնքվել։ Ներկայացվել է, որ կնքված պայմանագրերի շրջանակներում կարող են խնդիրներ առաջանալ համապատասխան քանակությամբ բերքի մատակարարման հարցում՝ եղանակային պայմաններով և բազմաթիվ այլ գործոններով պայմանավորված, ինչը ռիսկեր է պարունակում թե՛ գյուղացիների և թե՛ մթերող կազմակերպությունների համար։ Խոսվել է նաև այն դեպքերի մասին, երբ պտղի կամ բանջարեղենի առանձին տեսակների համար կարող են առաջանալ հավելյալ ծավալներով մթերման առաջարկներ, և այդ դեպքում դրանք մթերելու համար վարկային միջոցներից օգտվելը կդառնա խնդրահարույց։ Առաջարկ է եղել նշված խնդիրների առկայության դեպքում օպերատիվ վերանայել կառավարության որոշումը՝ մթերման խնդիրները լուծելու նպատակով։

Նախարար Վահան Քերոբյանը, լսելով ներկաների կարծիքները և փաստարկները, ասել է, որ, չնայած ներկայացված հնարավոր խնդիրների, այնուամենայնիվ պետք է ձգտել գյուղացիական տնտեսությունների հետ աշխատել ավելի պլանավորված և համակարգված, որպեսզի վերջիններս իմանան, թե ինչ և որքան աճեցնել։ «Սա առաջին քայլն է, որպեսզի գնանք այդ ճանապարհով։ Գյուղացիներին պետք է իրազեկել և սկսել պայմանագրեր կնքելու գործընթացը։ Պետք է զարգանալ, փոփոխություններ անել և առաջ գնալ»,- ամփոփելով քննարկումը, նշել է Վահան Քերոբյանը և հավելել, որ այս ճանապարհին կարող են լինել նաև անհաջողություններ և դժվարություններ, սակայն հետագայում ավելի պլանավորված և համակարգված կկազմակերպվեն աշխատանքները։ Նա մեկ անգամ ևս հորդորել է ակտիվ աշխատել գյուղացիական տնտեսությունների հետ, իրազեկել գյուղացիներին կառավարության որոշման մասին, որպեսզի գործընթացն արդյունավետ ընթացք ստանա։ Էկոնոմիկայի նախարարը նաև վստահեցրել է քննարկման մասնակիցներին, որ կառավարությունը ի դեմս էկոնոմիկայի նախարարության, չնախատեսված դժվարությունների դեպքում միջոցներ կձեռնարկի օգնելու գործարարներին դրանք հաղթահարելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

23:59 23.07.2025

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

Կենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

23:58 23.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

23:56 23.07.2025

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

23:52 23.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

Հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

23:49 23.07.2025

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...

Հուլիսի 28-ից ՆԳՆ ՄՔԾ Էրեբունու բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ

23:47 23.07.2025

Հուլիսի 28-ից ՆԳՆ ՄՔԾ Էրեբունու բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ

Հուլիսի 28-ից Զաքյան 3 հասցեում գործող ՆԳՆ ՄՔԾ բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ։ Այս մասին հայտնել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված լինելու դեպքում հնարավոր է անձամբ դիմել նաև՝ Երևանում՝ ՄՔԾ գլխամասային գրասենյակ, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցե (Քաղաքացիության շնորհման վարչություն), մարզերում՝ ՄՔԾ […] ...

BACK_TO_TOP