Մշակութային ցեղասպանությունը շարունակվում է. Անիի հայկականությունը և մշակութային ինքնության աղավաղման թուրքական քաղաքականությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+28.09 oC

Մշակութային ցեղասպանությունը շարունակվում է. Անիի հայկականությունը և մշակութային ինքնության աղավաղման թուրքական քաղաքականությունը

16:55 04.05.2022

2022 թ.-ի մարտի 14-ին թուրքական «Դեյլի Սաբահ» թերթը հրապարակում է մի հոդված, որ վերնագրված է այսպես՝ «Երկու ամսում 34․500 զբոսաշրջիկ է այցելել Թուրքիայի հնագույն քաղաք Անի»: Ինչպես փոխանցում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, առաջին հայացքից այս լուրը թվում է անվնաս և անգամ դրական, քանի որ մեծ թվով մարդիկ են ծանոթացել հնագույն քաղաքին, նրա հիասքանչ մշակութային ժառանգությանը։ Սակայն եթե ուշադիր կարդաք բուն տեքստը, կհասկանաք, որ այդ անմեղ տեղեկատվության տողատակերում բոլորովին այլ նպատակ է դրված՝ փոխել հայկական միջնադարյան ժառանգության ինքնությունը։

Անին միջնադարյան Հայաստանի ամենածաղկուն քաղաքներից էր։ Նրա տարածքը բնակեցված է եղել դեռ հնագույն ժամանակներից (դրա մասին են վկայում կիկլոպյան կառույցների մնացորդներն ու դամբարանադաշտը)։ Անին որպես ամրոց հիշատակվում է դեռևս 5-րդ դարից։

Փոքր-ինչ ծանոթ լինելով քաղաքի պատմությանը՝ դժվար է պատկերացնել մի տեքստ, որ խոսում է Անիի մասին՝ չնշելով քաղաքի հայկականությունը։ Թուրքական Դեյլի Սաբահին, սակայն, դա հաջողվել է։ Հոդվածը ոչ միայն չի անդրադառնում Անիի հայկականությանը, այլև նույնիսկ փոխում է քաղաքի ինքնությունը՝ ներկայացնելով որպես իսլամական մշակութային ժառանգություն։ Մասնավորապես՝ նյութի մեջ նշվում է, թե քաղաքը «11-րդ և 12-րդ դարերի իսլամական ճարտարապետական բազմաթիվ աշխատանքների օրրան է»։

Նույն խնդիրն ունի նաև քաղաքում տեղադրված տեղեկատվական ցուցանակը, որը ևս Անին ներկայացնում է որպես իսլամական մշակույթի նմուշ և որևէ կերպ չի անդրադառնում նրա հայկականությանը։

Возможно, это изображение кирпичная стена

Թուրքիան բավական վաղուց է որդեգրել այս մոտեցումը․ կրոնական կոթողների իսլամացումը դարերի պատմություն ունի այդ երկրում։ Նման օրինակ է Կարսի Սուրբ Առաքելոցը, որը եկեղեցուց կրկին մզկիթի է վերածվում, երբ Կարսը թուրքական իշխանության ձեռքն է անցնում։

Возможно, это изображение на открытом воздухе

Թուրքիան այս քաղաքականությունը չի վարում միայն հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․ դրա ամենավառ օրինակն է Սուրբ Սոֆիայի տաճարը, որը մինչև 2020-ի հուլիսի 10-ը գործում էր որպես թանգարան, իսկ հուլիսի 10-ից վերածվեց մզկիթի։ Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է դեռևս 19-րդ դարում սկսած և Հայոց ցեղասպանության ընթացքում գագաթնակետին հասցրած մշակութային ցեղասպանության քաղաքականությունը՝ ավերումն արդեն նենգափոխման հետ զուգակցելով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

23:59 23.07.2025

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

Կենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

23:58 23.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

23:56 23.07.2025

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:55 23.07.2025

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

23:52 23.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

Հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

23:49 23.07.2025

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...

BACK_TO_TOP