17:23 31.07.2018
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ուսումնասիրվել ՀՀ կառավարության որոշումներով 2012-2016թթ. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասով ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ վճարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Բ. Գ.» ՍՊԸ-ն 2013թ. ՀՀ կառավարության որոշմամբ 165 անուն ապրանքների ներմուծման համար ստացել է ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն: Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը ներմուծված ապրանքների մասով առաջացել է 159,788,052 դրամ ԱԱՀ վճարելու պարտավորություն, որից ընկերությունը վճարել է միայն 11,731,537 դրամը:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի դիմումով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 21.11.2016թ. վճռով ընկերությանը ճանաչել է սնանկ: Սնանկության գործի շրջանակներում վաճառվել է ընկերության հիմանական գույքը, որը գրավադրվել էր բանկում 1,000,000 եվրո գումարի սահմանաչափով վարկի դիմաց: Վաճառքից գոյացած միջոցներն ամբողջությամբ ուղղվել են ապահովված պահանջատիրոջ (բանկի) նկատմամբ ընկերության ունեցած պարտավորության մարմանը:
Ուսումնասիրության շրջանակներում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ «Բ. Գ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հնարավորություն ունեցել է վճարելու հարկային պարտավորություններն ընկերության ակտիվների օտարման արդյունքում առաջացած դրամական միջոցների հաշվին, սակայն չի վճարել:
Նկատի ունենալով, որ նշված ընկերության համար կանխամտածված ստեղծվել են անվճարունակության հատկանիշներ, ինչի արդյունքում պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս (այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեին պատճառված վնասը կազմել է 148.056.145 դրամ), ինչը առերևույթ պարունակում է կանխամտածված սնանկության հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը:
Միևնույն ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ առաջարկելով քննարկել ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների գործունեության ընթացիկ վերահսկողական համակարգերը կատարելագործելու, ներդրումային ծրագրերի հաստատման գործընթացում առավել խորքային՝ կանխատեսումներ պարունակող վերլուծություններ իրականացնելու, անհրաժեշտ երաշխիքներ նախատեսելու հարցերը: Այդ խնդիրների լուծումը թույլ կտա վերացնել ԱԱՀ վճարելու գծով արտոնություն ստացած սուբյեկտների կողմից հարկերի վճարումից խուսափելու պրակտիկան:
ՀՀ դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ 2012-2016թթ. ԱԱՀ վճարման գծով ՀՀ կառավարության 48 որոշումներով տնտեսվարող սուբյեկտները ստացել են արտոնություն՝ ընդհանուր շուրջ 27 մլրդ ՀՀ դրամի չափով: Նրանցից 19-ի մասով լրացած է եղել արտոնության ժամկետը: Ստացված տեղեկատվությունից պարզ է դարձել, որ վերջիններիցս 8 տնտեսվարող սուբյեկտների դեպքում առկա է շուրջ 1.966 միլիարդ դրամի ԱԱՀ գծով չկատարված պարտավորություն:
ԱԱՀ վճարման գծով պարտավորությունների չկատարման հանգամանքները հստակեցնելու, ինչպես նաև այս գործըթնացի հետ կապված մի քանի խնդիրների պարզաբանման նպատակով համապատասխան հարցումներ են կատարվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին: Վերոնշյալ քրեական գործը հարուցելու հիմքերը ի հայտ են բերվել այս համագործակցության արդյունքում: Ուսումնասիրությունները շարունակվում են:
23:59 23.07.2025
Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներիցԿենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 23.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ըԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...
23:56 23.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...
23:55 23.07.2025
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմինՀուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...
23:52 23.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտիՀուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...
23:49 23.07.2025
Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարինԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...