Դեսպան Մկրտչյանն այցելել է Կիպրոսի Ազգային առաջնորդարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+33.09 oC

Դեսպան Մկրտչյանն այցելել է Կիպրոսի Ազգային առաջնորդարան

16:00 12.05.2022

Մայիսի 11-ին Կիպրոսում աշխատանքային այցելությամբ գտնվող Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելեց Կիպրոսի Ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպում ունեցավ Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Խորեն արք. Տողրամաճեանի և Կիպրոսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջունելով ներկաներին ներկայացրեց Կիպրոս իր այցելության նպատակները և հանդիպումների օրակարգը։ Հանգամանալից կերպով անդրադարձավ իր առաքելության, առաջիկայում նախատեսվող մի շարք ձեռնարկներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև հայ-կիպրական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին։

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծեց Կիպրոսի հասարակության մեջ և երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում կիպրահայության կարևոր դերը, հատկապես՝ տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:
Դեսպան Տիգրան Մկրտչյանը պատասխանեց ներկաների բոլոր հարցերին։

Հանդիպմանը ներկա էին Կիպրոսի խորհրդարանի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսեանը, Կիպրոսում ՀՀ պատվավոր հյուպատոս Մարտին Մինասյանը, Նիկոսիայի հոգևոր հովիվ Տ. Մոմիկ քհն. Հապեշեանը, Թեմի Պատգամավորական ժողովի ատենապետն ու անդամները, Ազգային վարչության ատենապետն ու անդամները, կառույցների, կուսակցությունների, կրթական, մշակութային, մարզական միությունների ատենապետերը, ներկայացուցիչները և անդամները, Նարեկ վարժարանի հոգաբարձության ատենապետը, անդամները, տնօրենուհին և տեղական հայկական մամուլի խմբագիրները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարմնական վնասվածքներ պատճառած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվեց «Զվարթնոց» օդանավակայանում

13:25 25.07.2025

Մարմնական վնասվածքներ պատճառած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը ծակած-կտրած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա երիտասարդին դանակով հարվածներ է հասցրել 33-ամյա […] ...

Մեքենայից համակարգիչներ գողացած օտարերկրացին ձերբակալվել է

13:13 25.07.2025

Մեքենայից համակարգիչներ գողացած օտարերկրացին ձերբակալվել է

Մեքենայից կատարված գողության մասին ահազանգը Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին ստացվել էր հուլիսի 8-ին: Քաղաքացին հայտնել էր, որ հուլիսի 7-ին՝ ժամը 17․30-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնի հետնամասում կայանված «Աուդիի» սրահից գողացել են երկու նոթբուք՝ պատճառելով 2 միլիոն դրամի վնաս։ Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների և Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի […] ...

Զելենսկին հայտարարություն է արել Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ

13:07 25.07.2025

Զելենսկին հայտարարություն է արել Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ուղղությամբ առաջընթացի մասին, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» գործակալությունը։ «Մենք միշտ հրապարակայնորեն բարձրացնում ենք առաջնորդների մակարդակով հանդիպման հարցը։ Եվ նրանք հիմա սկսել են խոսել այդ մասին մեզ հետ զրույցում։ Սա արդեն առաջընթաց է հանդիպման որոշակի ձևաչափի ուղղությամբ», – պնդում է նա։ ...

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

13:00 25.07.2025

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում 2023–2025» զեկույցը համապարփակ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են երաշտները սրում աղքատությունը, սովը, էներգետիկ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 25-ին

12:48 25.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․81 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ: ...

Ես խորհուրդ եմ տալիս Սպերցյանին չգնալ այդ ակումբ և սպասել ավելի լուրջ առաջարկների․ Պիկուշչակ

12:35 25.07.2025

Ես խորհուրդ եմ տալիս Սպերցյանին չգնալ այդ ակումբ և սպասել ավելի լուրջ առաջարկների․ Պիկուշչակ

«Կրասնոդարի» նախկին հարձակվող Իգոր Պիկուշչակը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ իսպանական «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության մասին։ «Ես չեմ կարծում, որ նա կտեղափոխվի «Ժիրոնա»։ Մուրադ Մուսաևը վերջերս ճիշտ նկատեց՝ ընտրությունը կախված է խաղացողից, բայց միևնույն է, սա այն ակումբը չէ, որին արժե լուրջ «կառչել»։ Վստահ եմ, որ նա ավելի լուրջ առաջարկներ կունենա։ Ես խորհուրդ […] ...

BACK_TO_TOP