19:52 24.07.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կործանի միլիարդատեր Իլոն Մասկի բիզնեսը։
«Բոլորն ասում են, որ ես կոչնչացնեմ Իլոնի ընկերությունները՝ խլելով ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող հսկայական սուբսիդիաների մի մասը, եթե ոչ բոլորը։ Ես ուզում եմ, որ Իլոնը և մեր երկրի բոլոր ձեռնարկատերերը բարգավաճեն ինչպես երբեք։ Որքան լավ նրանք գործեն, այնքան լավ կլինի Միացյալ Նահանգների համար», – գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցի իր էջում։
Մասկը մայիսի 29-ին հայտարարեց, որ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) հատուկ կառավարական պաշտոնյայի իր նախատեսված ժամկետը մոտենում է ավարտին և շնորհակալություն հայտնեց Թրամփին կառավարությունում «անօգուտ ծախսերը կրճատելու հնարավորության» համար։
Հունիսին Մասկը և Թրամփը հրապարակավ բախվեցին նախագահի առաջարկած լայնածավալ դաշնային ծախսերի կրճատման շուրջ։ Հունիսի վերջին Մասկը, Թրամփի հետ իր անհամաձայնությունների ֆոնին, կրկին առաջարկեց Միացյալ Նահանգներում ստեղծել նոր քաղաքական կուսակցություն՝ ասելով, որ երկիրն այժմ «միակուսակցական պետություն» է։ Թրամփը պատասխանեց գործարարի քննադատությանը՝ զգուշացնելով, որ առանց սուբսիդիաների նա ստիպված կլինի «փակել իր խանութը և վերադառնալ տուն՝ Հարավային Աֆրիկա»։
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...
23:40 25.07.2025
Դեսպան Մակունցն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադարձել է հայաստանյան և տարածաշրջանային զարգացումներինՀուլիսի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության միջազգային կրոնական ազատության գծով ավագ խորհրդական Այզաք Սիքսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԱՄՆ կրոնական համայնքների միջև կապին և մարդկանց միջև շփումների զարգացման հնարավորություններին։ Անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան և տարածաշրջանային զարգացումներին, Հարավային […] ...
23:36 25.07.2025
Դեսպան Ենգիբարյանը և Գերմանիայի ԱԳ պետնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԳերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում ունեցավ ԳԴՀ Արտաքին գործերի պետական նախարար Գունտեր Քրիխբաումի հետ: Այս մասին հայտնել են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից: Քննարկվեց Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձան արդի աշխարհաքաղաքական զարգացումներին, մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների, խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների վերաբերյալ։ Դեսպան Ենգիբարյանը պետական նախարար […] ...
23:28 25.07.2025
Կոլումբիայում հավատարմագրված ՀՀ առաջին դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Գուստավո ՊետրոյինԿոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը (նստավայրը` Բրազիլիա) Բոգոտայի Նարինյո պալատում իր հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Պաշտոնական արարողությանը հաջորդած կարճ զրույցի ընթացքում Արմեն Եգանյանը նախագահ Պետրոյին է փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնի խոսքերը: Նույն օրը, ավելի վաղ, Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունում […] ...