14:55 13.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում՝ այսօր Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 13-ին՝ ժամը 00:50-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի Ա. Հովհաննիսյան փողոցում կան արյան հետքեր, կրակված փամփուշտներ և ավտոմեքենա:
Նույն օրը «Հերացի» 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացիներ՝ տարբեր մարմնական վնասվածքներով:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հիշյալ փողոցի հարակից տարածքներից հայտնաբերվել և վերցվել են 19 կրակված պարկուճ, 2 կրակված գնդակ և 1 փամփուշտ, ինչպես նաև հայտնաբերվել են արնանման հետքեր: Հայտնաբերվել է նաև «Porsche» մակնիշի ավտոմեքենա՝ կրակված գնդակի հետևանքով առաջացած վնասվածների հետքերով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:50 23.07.2025
Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...
09:45 23.07.2025
Al Hadath․ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է ազատ արձակել 125 ցմահ դատապարտյալներիԻսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը առաջարկել է ազատ արձակել Դոհայում ընթացող Գազայի շուրջ հրադադարի բանակցությունների ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված 125 պաղեստինցի բանտարկյալների, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։ Դրա համաձայն՝ իսրայելական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված 1100 պաղեստինցիների՝ Գազայում պահվող պատանդների փոխանակման շրջանակներում։ Հեռուստաալիքը նաև հայտարարել է, որ իր […] ...
09:39 23.07.2025
Mainichi․ Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտաՃապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան մտադիր է հրաժարական տալ իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» (ԼԴԿ) պարտությունից հետո, որի նախագահը նա է, ընտրություններում և կարող է դա անել մինչև օգոստոսի վերջը, հաղորդում է Mainichi թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Իշիբան, ինչպես սպասվում է, հանդիպումներ կունենա երեք նախկին վարչապետների՝ Յոշիհիդե Սուգայի, Ֆումիո Կիշիդայի և Տարո Ասոյի հետ, ինչը համարվում է անսովոր […] ...
09:30 23.07.2025
Փեզեշքիան. Իրանը պատրաստ է քննարկել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հայեցակարգըԻրանի ղեկավարությունը պատրաստ է Մերձավոր Արևելքի երկրների հետ աշխատել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգի ստեղծման վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք լիովին պատրաստ ենք մեր արաբ հարևանների և տարածաշրջանի մյուս երկրների հետ մշակել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգ»,-ասել է նա «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։ «Տարածաշրջանի երկրները երբեք Իրանին աջակցելու նման դիրքորոշում չեն ընդունել, ինչպես […] ...
09:25 23.07.2025
Bloomberg. Հաքերները հարձակվել են ԱՄՆ Ազգային միջուկային անվտանգության վարչության վրաMicrosoft SharePoint ծրագրի վրա հաքերային հարձակումից տուժել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության Ազգային միջուկային անվտանգության վարչությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հարձակվողներին չի հաջողվել հասանելիություն ստանալ գաղտնի տեղեկատվությանը: Էներգետիկայի նախարարությունը գործակալությանը հայտնել է, որ հաքերային հարձակումը «նվազագույն» ազդեցություն է ունեցել գերատեսչության վրա, և որ մասնագետները վերականգնում են «տուժած համակարգերը»: Bloomberg-ի տվյալներով՝ հաքերները նաև վնասել […] ...
09:16 23.07.2025
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներՀուլիսի 23-ին, ժամը 05:12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան […] ...